Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի անդամներ Նախման Շայը և Անատ Բերկոն Իսրայելը ներկայացնում են Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակի միջոցառումներին:
«Ես հպարտ եմ, որ այս պատմական իրադարձության ընթացքում ներկայացնում եմ Իսրայելը և հրեա ժողովրդին: Մենք հայ ժողովրդի ցավն ավելի լավ ենք հասկանում, քան մյուս ժողովուրդները և ձեզ հետ կիսում ենք այդ սարսափելի ողբերգույթունը»,-հայտարարել է Շայը ՀՀ նախագահի հետ զրույցում, հաղորդում է The Jerusalem Post-ը:
Իր հերթին, ապրիլի 24-ին ելույթ ունենալով հայկական եկեղեցում, «Մերեց» կուսակցության ղեկավար Զախավա Գալյոնը հայտարարել է, որ պատվիրակությունը «չի կարող հաշտվել այն փաստի հետ, որ իսրայելական կառավարույթունը շարունակում է ժխտել Հայոց ցեղդասպանությունը»:
«Արտգործնախարարությունը պատվիրակությանը հանձնարարել է Հայոց ցեղասպանությունը դիտարկել որպես մարդկային ողբերգություն, և չխոսել դրա մասին` որպես ազգի սպանության»,-հայտարարել է նա:
Նրա խոսքով, հրեա ժողովրդի համար, որը տեսել է Հոլոքոստը և գիտի Հոլոքոստը ժխտելու իմաստը, ու մինչ օրս պայքարում է այդ ժխտման դեմ, «բարոյական գլխավոր պարտավորոթյունը` մյուս ժողովուրդների հանդեպ զգայուն լինելն է, այլ ոչ թե ցեղասպանությնա ժխտումը, որը տեղի է ունեցալ անցյալում և շարունակում է տեղի ունենալ նաև հիմա»: