Ռուսաստանյան «Ռոստելեկոմը» հանդես է եկել որպես 2015թ «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթի գործընկեր։ Մրցույթն այս տարի առաջին անգամ անց է կացվում Սոչի քաղաքում հոկտեմբերի 2-11-ը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, հեռահաղորդակցության օպերատորը կառուցել է անհրաժեշտ ենթակառուցվածներն ու սարքավորումներ տրամադրել մրցույթի անցկանցման ողջ տարածքը մինչև 300 Մբ/վ արագությամբ ինտերնետ և WiFi կապով ապահովելու նպատակով։
«Նոր ալիք» երաժշտական մրցույթը տարիներ շարունակ պահպանում է իր միջազգային կարգավիճակը և սպասված միջոցառում է երաժշտասեր հասարակության շրջանում։
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում Rostelecom ապրանքանիշի ներքո:2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս:«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: