ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է .am տիրույթում տրամադրել հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման ծառայություն: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունից, Այժմ, հատուկ ակցիայի շրջանակում, մինչեւ 2016թ. մայիսի 10-ը դոմենային անուններ կարելի է գրանցել տարեկան 8000 դրամով՝ նախկին 12000-ի փոխարեն, իսկ ոչ ռեզիդենտների համար՝ տարեկան 12000 դրամ՝ նախկին 20000-ի փոխարեն:
Դոմենային անուններ կարելի է գրանցել այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Երեւանի եւ մարզերի սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:
Ի դեպ, սկսած 2000 դրամ ամսավճարից, կարելի է օգտվել նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ հոսթինգի ծառայությունից, որի միջոցով հնարավոր է վիրտուալ սերվերի վրա տեղակայել վեբ կայք եւ այն հասանելի դարձնել համացանցում:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: