Հայաստանում սոցիալական աշխատողի ինստիտուտի գործունեության օպտիմալացման նպատակով Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվում է ինտեգրված սոցիալական ծառայություների համակարգի ներդրման ծրագիր, որն ամբողջովին կիրականացվի առաջիկա չորս տարվա ընթացքում:
Ինչպես թեմատիկ սեմինարի ժամանակ հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, համակարգը ենթադրում է ՙմեկ պատուհանի՚ պրակտիկայի ներդրում, երբ քաղաքացին իր բոլոր հարցերով դիմում է մեկ կոնկրետ պաշտոնյայի`արդյունքում նրանից ստանալով դրանց պատասխանները: Ըստ որում, նախարարն ընդգծել է, որ համակարգը չի ենթադրում անմիջական շփում դիմումն ընդունող պաշտոնյայի և համապատասխան որոշում կայացնող պաշտոնատար անձի միջև`կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով:
Նախարարը համոզմունք է հայտնել, որ համակարգի ամբողջական իրագործումից հետո կառույցի աշխատանքն զգալիորեն կբարելավվի, կկրճատվի քաղաքացիների կողմից բողոքների թիվը: Ընդհանուր առմամբ հանրապետությունում նախատեսվում է բացել 56 միասնական ընդունարան: Պիլոտային ծրագրի ծրջանակներում 1,5 տարվա ընթացքում արդեն գործում է 15 ընդունարան, և դրանց գործունեությունը, Ասատրյանի խոսքով, լիովին արդարացրել է իրեն:
Այդ ծրագրի առնչությամբ քաղաքացիների իրազեկվածության բարձրացման նպատակով ստեղծվում է նաև առանձին պորտալ:
Նշենք, որ ընդհանուր առմամբ ՀԲ-ն ծրագրի իրականացման նպատակով $20 մլն է հատկացրել: