Arminfo.info



 Երեթշաբթի, 16 Հունիսի 2015 08:01

Ստեփանյան Դավիթ

Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները չդարձան Էրդողանի վերջը, սակայն սկիզբ դրեցին դրան

Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները չդարձան Էրդողանի վերջը, սակայն սկիզբ դրեցին դրան

 

Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ըստ էության, ստիպում են ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցությանը երկրում փաստացի իշխանությունը կիսել խորհրդարանում հայտնված երեք կուսակցություններից մեկի հետ: Կարելի՞ է արդյոք այսօր կանխատեսել ԱԶԿ կոալիցիոն գործընկերոջը:

 

Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցությանը հարկադրում են իշխանությունը կիսել խորհրդարանում հայտնված երեք կուսակցություններից մեկի հետ` Թուրքիայի վերնախավում առայժմ ԱԶԿ կոալիցիոն գործընկերոջ շուրջ փոխհամաձայնություն չկա: Նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն արդեն կուսակցությանը կոչ է արել ստեղծել կառավարող կոալիցիա` նշելով, որ ԱԶԿ պետք է սովորի կառավարություն ձևավորել համատեղ` մյուս քաղաքական ուժերի հետ: Սակայն, հաշի առնելով, որ Թուրքիայում այդ բառը ճգնաժամի հոմանիշն է` ԱԶԿ-ն բոլոր եղանակներով կձգտի խուսափել կոալիցիայից, հատկապես` կոալիցիայում Թուրքիայի խորհրդարան անցած այն ուժերի ներգրավման բարդության ֆոնին, որոնք Էրդողանի կուսակցության գաղափարական հակառակորդն են: Այդուհանդերձ, ԱԶԿ-ն, այնուամենայնիվ, ի զորու է կոալիցիա ստեղծել ՙԱզգայնական շարժում՚ կուսակցության հետ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկու ուժերն ազգայնական ուղղվածության են, ինչը նրանց թույլ է տալիս համակարծիք լինել, գոնե, որոշ հարցերում: Սակայն, ամեն դեպքում, այդ կոալիցիան կլինի ճգնաժամային` հաշվի առնելով  խորհրդարանում հայտնված քաղաքական ուժերի լուրջ տարաձայնությունները և նիհիլիստական մոտեցումները: Այդ լույսի ներքո հակված եմ այն մտքին, որ ԱԶԿ-մ կփորձի ինքնուրույն ստեղծել փոքրամասնության կառավարություն, որը խորհրդարանում լուրջ խնդիրների կբախվի ցանկացած քրեարկության ժամանակ: Թուրքիայի սահմանադրությունը դա թույլ է տալիս, և ԱԶԿ կարող է յուրաքանչյուր քվեարկության ժամանակ իր կողմը գրավել երեք այլ կուսակցությունների 290 պատգամավորներից 20-ին` կաշառքի, պաշտոնի և կյանքի այլ հրապույրների միջոցով:

 

Թուրքիայի նոր խորհրդարանում կա՞ն արդյոք ուժեր, որոնց Հայաստանում ընդունված է կոչել ՙհամակարգային ընդդիմություն՚:

 

Քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունն, անկասկած, կփորձի ՙհամակարգային ընդդիմության՚ դեր ստանձնել Թուրքիայի նոր կառավարությունում: Մինչդեռ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, հաստատ, ԱԶԿ հետ կոալիցիա չի կազմի` հաշվի առնելով, որ ԺԴԿ ողջ նախընտրական քարոզարշավը կառուցված էր ԱԶԿ կոշտ քննադատության վրա, դա, պարզապես, ողջախոհ չի լինի և հղի է վարկանիշի կորստով:

 

Կարելի՞ է արդյոք նշել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խաչ դրեցին Էրդողանի նախագահական հավակնությունների վրա:

 

Կարծում եմ`ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցության նկատմամբ ընտրազանգվածի զգալի մասի կորստի մեղավորը ինքը` Ռեջեփ Թայիփ Էրդողանն է` իր անիրատեսական նկրտումներով:

ՙԹուրքիայի հասարակության քաղաքական նախապատվությունները, հիմնականում, հստակորեն բաժանված են: Եվ չկողմնորոշված քաղաքացիների թիվը տատանվում է 3-5%-ի սահմաններում: Եվ, եթե  անգամ, Էրդողանին հաջողվեր իր կողմը գրավել այդ 3-5%-ը, ապա միևնույն է, նրա կուսակցությունը չէր ստանա 330 մանդատ, որն անհրաժեշտ է Սահմանադրության բարեփոխման և սեփական իշխանության ամրապնդման համար: Այդ իմաստով ես Էրդողանի թիմի առջև դրված հավակնոտ խնդիրները գնահատում եմ որպես ի սկզբանե ձախողման դատապարտված:

 

Եվ, այնուամենայնիվ, խորհրդարանական ընտրությունների արդյունքները Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերածեցին տեխնիկական ֆիգուրի, ինչպիսին ժամանակին իր զինակից Աբդուլլահ Գյուլն էր…

 

Չնայած իրավիճակի ողջ բարդությանը` Էրդողանը, հաշվի առնելով նրա անձնական խարիզման, կմնա որպես պայքարող նախագահ, իսկ արարողակարգային նախագահ, ինչպիսին էր Գյուլը, նրանից չի ստացվի: Իր ողջ քաղաքական կապիտալը խաղագծին դրած Էրդողանն, իր խառնվածքի բերումով, ավելի շուտ կգնա ինքնաոչնչացման, քան` փոխզիջման, որը կնվազեցնի նրա իշխանությունները: Այդուհանդերձ, կարող ենք փաստել, որ քաղաքական գործիչ Էրդողանի` 90-ականներին սկսված վերելքը դադարել է: Եվ այժմ նրա գործունեությունում սկսվել է տևական լճացման շրջան: Այլ կերպ ասած` իհարկե, այդ ընտրությունները չդարձան Էրդողանի վերջը, սակայն սկիզբ դրեցին դրան:

Կարծում եմ`վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ընդհանրապես, չպետք է առաջին ջութակի դեր ստանձներ Էրդողանի նվագախմբում` հաշվի առնելով Դավութօղլուի հաջողությունները բացառապես կուլուարային քաղաքականությունում: Սկսած դեռևս 90-ականների կեսերից, Աբդուլլահ Գյուլի կամքով հայտնվելով հանրային քաղաքականությունում, նա հիանալի կատարում էր Թուրքիայի իշխանությունների ոչ պաշտոնական խորհրդատուի, տեսաբանի, իսկ հետագայում ՙգորշ կարդինալի՚ գործառույթներ: Այդուհանդերձ, ՙակադեմիկոս՚ Դավութօղլուն, չզգալով թուրք ընտրազանգվածի իրական զարկերակը, շարունակում էր իր նախընտրական ելույթները կառուցել դասական գիտական դասախոսության ոճով, ինչը դարձավ ԱԶԿ շուրջ հասարակությանը միավորելու անհնարինության պատճառներից մեկը: Այդպիսով, վերջին ընտրություններում կուսակցության փաստացի պարտությունում կա նաև մեղքի նրա բաժինը:

 

Ընդհուպ մինչև 2011 թվականի նախավերջին խորհրդարանական ընտրությունները  ԱԶԿ ընտրազանգվածը մշտապես ավելացել է: Ի՞նչ արմատական փոփոխություններ պետք է տեղի ունենային Թուրքիայում և դրա շուրջը վերջին 4 տարում, որպեսզի ընտրազանգվածի նախապատվություններն այդքան կտրուկ փոփոխվեին:

 

ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցության իշխանության փաստացի մենաշնորհի կորորսը երկու հիմնական պատճառ ունի: Ընդհուպ մինչև 2011 թվականի նախավերջին խորհրդարանական ընտրությունները  ԱԶԿ ընտրազանգվածի մշտական աճի միտման բեկման գործում իր դերը խաղաց Ֆեթհուլլահ Գյուլենի և Ռեջեփ Էրդողանի հարաբերությունների անցնումը բարեկամականից թշնամանքի փուլ: Թուրքիայում Գյուլենի միլիոնավոր հետևորդներն ու համախոհները չէին արող դա չնկատել և համապատասխան հետևություններ չանել: Այդ լույսի ներքո իսլամամետ ընտրազանգվածում գոյացել էր որոշակի վակուում, ինչի արդյունքում ԱԶԿ ձայների 8-9%-ը բաշխվեց այլ ուժերի միջև: Բացահայտ հակաիշխանական քարոզչությունը, որ Գյուլենը վարում էր նախընտրական քարոզարշավի ընթԱցքում, առաջին հերթին` իր ՙԶաման՚, ՙԹարաֆ՚ թերթերի էջերից, հնարավոր դարձավ հենց Էրդողանի չկշռադատված, իմպուլսիվ գործողությունների արդյունքում: Երկրոդ հանգամանքը քրդերի ավելի լուրջ համախմբումն է, որ տեղի ունեցավ վերջին ընտրությունների ժամանակ: Դրան գումարած` Ժողովրդադեմոկրատական կուսակցության շուրջ համախմբվեցին մյուս ոչ մեծ ժողովուրդները` եզդիները, ասորիները, գնչուները, ինչը ԺԴԿ-ին թույլ տվեց ապահովել լրացուցիչ 3%-ի աջակցությունը: Օրինակ`թուրքահայերը, որոնք 2011 թվականին քվեարկել էին ԱԶԿ օգտին, այս անգամ սատարեցին ԺԴԿ-ին:  

 

Այս համատեքստում կարելի՞ է սպասել վերջին ընտրություններից հետո Ֆեթհուլլահ Գյուլենի կշռի ու հեղինակության աճ:

 

Կարծում եմ`ժամանակի ընթացքում հարկավոր է սպասել Ֆեթհուլլահ Գյուլենի կշռի ու հեղինակության էլ ավելի մեծ աճ: Վերջին ընտրություններն արդեն ցույց տվեցին, որ առանց Գյուլենի աջակցության Էրդողանը հայտնվել է լրջագույն խնդիրների դեմ հանդիպման: Բացի այդ, Էրդողանի ելույթները հաճախ հակասում էին նույնիսկ նրա զինակից և կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղուի ելույթներին: Այդպիսով, գիտակցաբար թե  անգիտակցաբար, բայց հենց այդ երկու մարդիկ ԱԶԿ հասցրեցին փաստացի պարտության հունիսյան ընտրություններում: Իմ կարծիքով, դա տեղի ունեցավ իրականությունից նրանց կտրվելու արդյունքում:

 

Շատերը Ֆեթհուլլահ Գյուլենին համարում են Թուրքիայում ԱՄՆ շահերն առաջ մղող: Հաշվի առնելով դա`կարելի՞ է արդյոք հավաստել, որ Նահանգները ներգործության նոր գործիքներ են ձեռք բերել:

 

Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները Թուրքիայում, որն ԱՄՆ-ին չտրամադրեց ազդեցության նոր գործիքներ, այդուհանդերձ, վերադարձրցին հին գործիքները` այդ երկիրը վերադարձնելով ՆԱՏՕ-ի գծով ավագ գործընկերոջ հովանու ներքո: Ռեջեփ Էրդողանին ինչ-որ պահի թվում էր, թե Թուրքիան հասել է հզորության բավականաչափ աստիճանի` Նահանգների և, ընդհանուր առմամբ, Արևմուտքի հետ հավասար տոնով խոսելու համար, երբեմն բարձրացնելով այն տոնայնությունը` մինչև սպառնալիքի և շանտաժի լեզու: Եվ հենց ընտրությունների արդյունքներն Արևմուտքին թույլ տվեցին Էրդողանին անուղղակիորեն ցուցադրել սեփական անսահման իշխանության և Թուրքիայի ինքնուրույնության նրա նկրտումների զուր լինելը:

 

ՙԹուրքական հոսք՚ նախագիծը դեռ բանակցությունների փուլում է գտնվում: Թուրքիայի ներքաղաքական իրավիճակում փոփոխությունները կարո՞ղ են արդյոք լրացուցիչ հեռանկարներ հաղորդել այդ նախագծին:

 

 Տվյալ փուլում Թուրքիայի համար առաջնայինն առկա ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումն է: Հետևաբար, կիսասպառնալիքներ ներառող վիճահարույց քաղաքական և տնտեսական ծրագրերը ժամանակավորապես մի կողմ կդրվեն: Դա կվերաբերի նաև ՙԹուրքական հուսքին՚: Չեմ կարծում, թե առկա անկայունության պայմաններում Անկարան դիմի արմատական քայլերի` ուղղված այդ նախագծի իրագործմանը:

 

Հայաստանի հետ հարաբերությունները և սահմանների ապաշրջափակման հեռանկարները նույն օպերայի՞ց են:

 

Բնականաբար: Ավելին, Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները էլ ավելի շատ մշուշով պատեցին Հայաստանի հետ սահմանների ապաշրջափակման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հեռանկարը: Կարծում եմ`Հայաստանի հետ ոչ լավ հարաբերությունները, AKP և ՙԱզգայնական շարժում՚ կուսակցությունից ազգայնականների մասնակցությամբ կոալիցիայի ստեղծման դեպքում, էլ ավելի կսրվեն, քանի որ նոր կոալիցիոն ՙգործընկերների՚ մրցակցությունը կհանգեցնի Անկարայի հակահայկական հռետորաբանության անխուսափելի ուժեղացման`հատկապես հաշվի առնելով, որ ՙԱզգայնական շարժում՚ կուսակցությունը դեռ նախընտրական արշավի ընթացքում հանդիմանել է Ահմեդ Դավութօղլուին Հայաստանի հետ մերձեցմանն ուղղված նախաձեռնությունների համար: Նույնիսկ երեք հայի հայտնվելը թուրքական խորհրդարանում լարվածություն է մտցրել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում`հաշվի առնելով, որ արդեն այսօր ՙԱզգայնական շարժում՚ կուսակցությունը պարծենում է Ադրբեջանի հետ հարաբերություններին բացառիկ հավատարմությամբ`հավաստելով, որ միայն իր ցուցակներում հայկական անուններ չկային: Այդ երեք պատգամավորը սարեր շուռ տալ, իհարկե, չեն կարող`չնայած նրանց ներկայությունը թուրքական խորհրդարանում ավելի շատ որպես առավելություն եմ գնահատում: Այս առումով քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ցուցակով խորհրդարանում հայտված Գարո Փայլյանը, օրինակ, կարող է խորհրդարանական ամբիոնն օգտագործել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության հարցը բարձրացնելու համար:

Միաժամանակ խորհրդարանական Մարգար Եսայանը բոլոր առումներով AKP 100-անոց իշխանական նախագիծն է: Իսկ քեմալիստների ցուցակներով ընտրված Սելինա Օզուզուն Դողանն ընդհանրապես որևէ կապ չունի հայկական համայնքի հետ: Այդպիսով` հայությունը որևէ ակնկալիք կարող է ունենալ միայն Գարո Փայլյանից:

 

Խոսելով Թուրքիայի հայերի մասին`մենք սովորաբար հիշատակում ենք միայն Ստամբուլի հայկական համայնքը, մինչդեռ Թուրքիայում, տարբեր տվյալներով, մի քանի միլիոն ծպտյալ հայ, իսլամացված հայ, համշենցիներ կան: Հասկանալով հարցի բարդությունը`կուզեի իմանալ նրանց մոտավոր թիվը և էթնիկ պատկանելիությունը...

 

Թուրքիայում ծպտյալ հայերի և ընդհանրապես իսլամացված հայերի հարցը բազմաշերտ է: Կարծում եմ`այս բարդագույն հարցը և մարդկանց այդ ողջ զանգվածը միասանական չափորոշիչներով գնահատելը մեծ սխալ է: Թուրքիայի հայերին պետք է առնվազն 4 խմբի բաժանել: Առաջինը բաղկացած է Համշենում բնակվող և դեռ 17-18 դարերում իսլամացված հայերից, ովքեր զարմանալի կերպով պահպանել են ինքնությունը`լեզուն, բարբառը, ավանդույթները և այլն: Համշենահայերն իրենց հերթին երկու ենթախմբի են բաժանվում. հայերեն խոսող արևելյան համշենցիներ, որոնց թիվը չի գերազանցում 60 հազարը, և արևմտյան համշենցիներ, ովքեր չեն պահպանել լեզուն, բայց պահպանել են ավանդույթները, օրինակ`տոնում են ՙՎարդավառը՚: Երկրորդ խումբը ծպտյալ հարեր են, ովքեր պահպանել են ինքնությունը` բացառապես միմյանց միջև ամուսնությունների միջոցով: Նրանց մոտավոր թիվը չի գերազանցում 200 հազարը: Երրորդ խումբը բաղկացած է ինքնությունը չպահպանած իսլամացված հայերից, ովքեր ամուսնացել են մահմեդականների հետ:

Չորրորդ խումբը կազմում են ծագումով հայերը, ովքեր, սակայն, իրենց հայ չեն համարում: Հայոց ցեղասպանության տարիներին թուրքերի կողմից առևանգվել է 200-300 հազար հայ կին ու երեխա: Եվ այսօր Թուրքիայում բնակվում են նրանց բազմաթիվ ժառանգները: Այդ մարդկանցից ոմանք իրենց թուրք են համարում, ոմանք ընդգծում են, որ իրենց մեջ հայկական արյան մասնիկ կա`հատկապես քրդերի հետ խոսակցություններում: Թուրքիայում հայկական արմատներով մարդկանց թվաքանակն իրականում չի գերազանցում 2-3 միլիոնը: Բոլոր այդ մարդիկ քաղաքական տարբեր նախապատվություններ ունեն, թեև կարող եմ ասել, որ համշենցիների և ծպտյալ հայերի մեծ մասը վերջին ընտրություններում քվեարկել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության օգտին:

 

Արդյո՞ք Թուրքիայի մեր հայրենակիցները շարունակում են աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնել ուժի կենտրոնների համար:

 

Միանշանակ: Այդ հետաքրքրությունը նոր չէ, այն դիտվել է Ռուսական կայսրության ժամանակներից ի վեր: Դեռ կայսերական հետախուզությունը հերթական ռուս-թուրքական պատերազմի նախաշեմին էքսպեդիցիաներ է ուղարկել, որոնք ուսումնասիրել են 17-19 թթ. իսլամացված հայերին: Այս առնչությամբ կան ռուս գիտնականների, հետախույզների համապատասխան գաղտնազերծված զեկույցները: Թուրքահայերի թեման ակտիվորեն ուսումնասիրվել է ամերիկացիների, բրիտանացիների, Ազգերի լիգայի կողմից անցած դարի 20-30-ական թթ.: 20-րդ դարի վերջին թեմայով ակտիվորն հետաքրքրվել են Գերմանիայի իշխանությունները`այդ երկիր թուրքերի միգրացիայի կտրուկ աճի հետ կապված: Այս պայմաններում չեմ բացառում իրավիճակը, երբ մահմեդական հայերը մեծ ակտուալություն ձեռք կբերեն ամենատարբեր պետությունների համար:Բնականաբար, ցանկալի է, որ ամենից առաջ նրանք ակտուալ լինեն Հայաստանի համար, որ պետությունը հստակ հայեցակարգ ունենա Թուրքիայում բնակվող հայրենակիցների առնչությամբ: Շատ կարևոր է, որ այդ մարդկանց մեծ մասն ընդունում է իր բռնի իսլամացման փաստը, նրանց հետաքրքրում է քրիստոնեությունը և եկեղեցին:

 

Այլ կերպ ասած` հայության վերամիավորման համար պարարտ հո՞ղ կա:

 

Դրանից օգտվելու համար Հայաստանին առաջին հերթին հարկավոր է հրաժարվել դիտորդի դերից և այդ գործողություններն ուղղորդող խաղացող դառնալ: Չեմ կարծում, որ Վանում, Մուշում, Համշենում հայկական համայնքների առաջացումը մեր շահերից չի բխում: Մինչդեռ միայն իրենց ներկայությամբ 1894-1916 թթ. բռնի իսլամացված այդ մարդիկ Հայոց ցեղասպանության փաստի հիշեցում և ապացույց են: Նրանք ապացույց են Ցեղասպանության մասին կոնվենցիայի`բռնի դավանափոխությունը որպես ցեղասպանություն որակող 5-րդ կետի: Այդ պատճառով մենք կարող ենք Ցեղասպանության ճանաչում պահանջել նաև նրանց անունից: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով