ՙԲարգավաճ Հայաստանի՚ վաղը կայանալիք համագումարում, ինչպես և կանխատեսվել էր, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի ԲՀԿ նախագահի պաշտոնից հեռանալու մասին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԲՀԿ-ից պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, այդ տեղը կզբաղեցնի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Համագումարում, ինչպես հայտնել է Մելքումյանը, կուսակցությունից դուրս գալու մասին կհայտարարի նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Սպասվում է, որ այդ օրը ԲՀԿ շարքերը պաշտոնապես կլքեն այլ ՙբարգավաճներ՚, մասնավորապես`Շիրակից պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
Ավելի վաղ ԲՀԿ շարքերն արդեն լքել են պատգամավորներ Գրիգորի Մարգարյանը, Ռուստամ Գասպարյանը, Մելիք Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը:
Նշենք, որ ԲՀԿ-ում ստեղծված իրավիճակը վերջինիս առաջնորդի և նախագահ Սերժ Սարգսյանի միջև գժտության հետևանք է: Արդյունքում Ծառուկյանը և Սարգսյանը ՙհաշտվել են՚, ինչի գինը քաղաքական ասպարեզից Ծառուկյանի հեռանալն էր: