Ռուսաստանը միշտ կփորձի Հայաստանն օգտագործել որպես կարևոր ֆորպոստ Հարավային Կովկասում, որպես սևծովյան և մերձավորարևելյան տարածաշրջաններում ավելի լայն աշխարհաքաղաքական խաղի տարր: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Լեհաստանի միջազգային գործերի ինստիտուտի վերլուծաբան Կոնրադ Զաշտոֆտը` «Ռեգիոն» հետազոտական կենտրանի կազմակերպած առցանց հարցազրույցում:
«ՀՀ և ՌԴ միջև հարավային անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին 2015 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների ստորագրած համաձայնագրի վավերացումը ես դիտրակում եմ Ռուսաստանի հավակնոտ աշխարհաքաղաքական նպատակների շրջանակում», - նշել է նա:
Վերլուծաբանի կարծիքով, դա կապված է ոչ միայն Կովկասի տարածաշրջանային անվտանգության, այլև ավելի լայն տարածաշրջանում ռազմական հաշվեկշռի փոոփոխման համար ռազմական ներուժի ստեղծման հետ: «Մերձավոր արևելքում այժմ, ըստ երևույթին, Թուրքիան հայտարարվել է Ռուսաստանի գլխավոր մրցակից: Դա, սակայն, կարող է առաջիկայում փոխվել, քանի որ ռուս-թուրքակլան մրցակցությունը բավականին թանկ է նստում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի վրա», - ամփոփել է լեհ վերլուծաբանը: