ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Ինչպես
հաղորդում է Asbarez-ը, բանաձևն ընդունվել է 51 «կողմ» և 17 «դեմ» ձայների հարաբերակցությամբ:
Փետրվարի 26-ին ընդունված բանաձևը ճանաչում է հայերի, Պոնտոսի հույների և
ասորիների ցեղասպանությունը և դատապարտում դրանց ժխտումը: Ավելին, Բանաձևը
խրախուսում է «Ցեղասպանություն» առարկայի դասավանդումը Հարավային Դակոտայի
դպրոցներում:
«Հարավային Դակոտա նահանգը Հայոց ցեղասպանության
100-ամյա տարելիցի նախաշեմին Կոնգրեսին և ԱՄՆ նախագահին կոչ է անում ճանաչել և ընդունել այդ պատմական փաստը», - նշվում է բանաձևում: Ընդ որում` փաստաթուղթը նաև կոչ է անում
հավասարապես աշխատել Հայաստանի և Թուրքիայի հետ` երկկողմ հարաբերությունները կարգավորելու
համար:
Հարավային
Դակոտան ԱՄՆ 50 նահանգներից 43-րդն նահանգն է, որ ճանաչել է Հայոց
ցեղասպանությունը: