«Ոտքի Հայաստան» շարժումը մտադիր է հոկտեմբերի 27-ին իշխանափոխության գործընթաց սկսել` քաղաքացիական անհնազանդության միջոցով: Հոկտեմբերի 1-ին այդ մասին հայտարարել է շարժման համակարգող Անդրեաս Ղուկասյանը:
Նա հայտարարել է, որ Հասարակական փրկության ճակատը մինչև հոկտեմբերի 10-ը պետք է որոշում կայացնի ժամանակավոր կառավարության ստեղծման մաիսն, որը կվայելի հասարակության վստահությունը: Իսկ մինչև հոկտեմբերի 24-ն ընդդիմադիր ուժերը պետք է ստորագրեն փաստաթուղթ` արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու պահանջով: «Իսկ հոկտեմբերի 27-ին սկսվելու է անհնազանգության 30-օրյա ակցիա, որի ընթացքում կառավարության շենքը շրջապատվելու է, և փակվելու են դրա մուտքերը», - նշել է քաղաքական գործիչը:
Ղուկասյանը նաև կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում ոչ մի լարվածություն չկա, նրա համոզմամբ, Հայաստանի իշխանություններն այդպիսով փորձում են հասարակայնության ուշադրությունը շեղել սեփական խնդիրներից: «Երկրում չկա ռազմական դրություն, հետևաբար, ողջ այդ աղմուկն ունի բացառապես մեկ նպատակ` խոչընդոտել ընդդիմադիր ուժերի գործողություններին կառավարող ռեժիմի տապալման գործընթացում:
Նա նաև կարծում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սրագսյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ոչնչով չէր տարբերվում նրա սովորական հայտարարություններից և ոչ մի ուղերձ չէր ներառում: «Դա հերթապահ արտահայտություններից կազմված հայտարարություն էր, եթե իրավիճակը լուրջ լիներ, ապա անպայման ՄԱԿ ԱԽ նոտա կներկայացվեր Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ», - եզրափակել է քաղաքական գործիչը: