Beeline-ը հայտարարում է Beeline Smart սմարթֆոնի գնորդների համար հատուկ առաջարկի և խաղարկության անցկացման մասին:
2015 թ.-ի ապրիլի 6-ին` ժ. 20:00-ին, Հյուսիսային պողոտայի Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում մեկնարկում է Beeline Smart սմարթֆոնների վաճառքը: Առաջին 100 գնորդներն անվճար կստանան Beeline «գեղեցիկե հեռախոսահամարներ, իսկ ժամը 22:00-ին սմարթֆոնի գնորդների միջև կխաղարկվի հատուկ մրցանակ:
ՙ2014թ. դեկտեմբերին Beeline Smart-ը դարձավ ամենավաճառվող սմարթֆոնը Հայաստանում: Ընդհանուր առմամբ բոլոր սմարթֆոնները վաճառվեցին նախատեսվածից ավելի շուտ: Այս ամենը պայմանավորված է սմարթֆոնի գերազանց հատկանիշներով, գրավիչ դիզայնով և մատչելի գնով: Մեզ դիմել են բազմաթիվ բաժանորդներ Beeline Smart-ը կրկին առաջարկելու խնդրանքով: Ուրախ ենք հայտարարելու, որ սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի բազմաթիվ նվերներով և հատուկ մրցանակի խաղարկությամբ՚, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: