ՀՀ ֆինանսաբանկային համակարգի արագ շախմատի սիրողական 8-րդ առաջնության մրցաշարի լավագույն թիմային արդյունքով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ թիմը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ՎՏԲ - Հայաստան Բանկի թիմը կազմված էր 12 մասնակիցներից՝ Բանկի “Սևան”, “Մոսկվա”, “Կապան”, “Եղեգնաձոր”, “Թիվ 4”,
“Խորհրդային” մասնաճյուղերի և Գլխամասային գրասենյակի աշխատակիցներից և 14.5 միավորով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը լավագույն թիմային արդյունքում:
Մրցաշարն անցկացվել է նոյեմբերի 22-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը` նվիրված Բանկային աշխատակցի օրվան: Մրցաշարին մասնակցեել են Հայաստանի բանկային ոլորտի և ֆինանսական կազմակարպությունները ներկայացնող 78 շախմատիստներ: Առաջին տեղն զբաղեցր է ԿԲ թիմը, երրորդը`
Արարատբանկի թիմը: Անհատական
առաջնությունում հաղթող է դարձել Յունիբանկի աշխատակիցը, երկրորդ տեղն զբաղեցրել է
ԿԲ աշխատակիցը, իսկ երրորդը` «Առեքսիմբանկ-ԳՊԲ խումբ» աշխատակիցը: Կանանց շրջանում
լավագույն խաղացող է ճանաչվել ԿԲ աշխատակցուհին: Վետերան-մասնակիցներից լավագույն
արդյունքի է հասել Արմսվիսբանկի աշխատակիցը: Մրցաշարի բոլոր մասնակիցներն
արժանացել են պատվոգրերի և ստացել դրամական մրցակնակներ: