ԵՏՄ-ն, հանդիսանալով քաղաքական կառույց, մեծ հաշվով ոչ տնտեսական է և ոչ էլ միություն, Երևանում ընթացող ՙԿովկաս-2015» միջազգային երկօրյա խորհրդաժողովի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
ՙՀայաստանի տնտեսական խնդիրները, այդ թվում՝ 2015 թվականին,ավելի շուտ պայմանավորված էին ոչ թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, այլ՝ Ռուսաստանի հետ հայկական տնտեսության սերտ փոխկապակցվածությամբ: Այս իմաստով Հայաստանի վրա բացասաբար ազդեցին նավթի գների նվազումը, ռուսական ռուբլու անկումը, Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները: Բոլոր այս գործոններն, անշուշտ, կանդրադառնային մեր երկրի վրա՝ անկախ վերջինիս ինտեգրացիոն նախապատվություններից՚,-նշել է նա:
Այս առումով մեկնաբանելով 2015 թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը ՀՀ-ԵՄ բանակցությունների նոր փուլի մեկնարկի մասին՝ քաղաքագետը դա համարել է Բրյուսելի կողմից Հայաստանի շուրջ քաղաքական նոր իրողությունների ընկալման վկայություն:
«Կովկաս-2015» միջազգային խորհրդաժողովի ընթացքում քննարկվում են Կովկասում առկա քաղաքական թրենդերը, տարածաշրջանային անվտանգության և տարածաշրջանի նկատմամբ միջազգային քաղաքականության խնդիրները: Մայիսի 31-ին խորհդրաժողովը կավարտվի երկժամյա կլորս եղանով, ոը նվիվրած կլինի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի քաղաքական հետևանքներին և արդյունքներին: