Հուլիսի 10-17-ը Երևանում կընթանա «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «Ոսկե ծիրան» ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը, այս տարի փառատոնում լուրջ փոփոխություններ են սպասվում: «Մրցանակներ կբաշխվեն միայն երեք անվանակարգերում` «Խաղարկային կինո», «Վավերագրական կինո» և «Հայկական համայնապատկեր»: «Մենք որոշել ենք հրաժարվել կարճամեռրաժ ֆիլմերի «Կորիզ» մրցույթից: Չի բացառվում, որ կարճամետրաժ ֆիլմերի գծով անցկացվի առանձին փառատոն», - հաղորդել է նա:
«Կորիզ» անվանակարգը «Ոսկե ծիրան» փառատոնում ներառվել էր 2011 թվականին և անմիջապես գրավել ռեժիսորների ուշադրությունը: Այսպես, եթե առաջին տարում ստացվել էր ընդամենը 135 մասնակցնության հայտ, ապա մեկ տարի անց` արդեն շուրջ 700: 2015 թվականիրն «Կորիզ» գլխավոր մրցանակն ստացել էր Պատրիկ Ֆոլրատի (Գերմանիա) «Ամեն ինչ լավ կլինի», երկրորդ մրցանակը` Դավուդ Խայամի (Մեծ Բրիտանիա) "Chelleh" –ը, Ժյուրիի հատուկ հիշատակման էր արժանացել Ֆարհադ Գոլամիի (Իրան) «Ամեն ինչ վաճառքի» ժապավենը: