Էրեբունի վարչական շրջանում գրավված ՊՊԾ գնդի շենքի մոտ գիշերը հանգիստ է անցել: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի շենքը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման զինաթափման գործողությունը շարունակվում է արդեն վեց օր, Ոստիկանության 4 աշխատակիցներ դեռ պատանդ են պահվում:
Նրանց թվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վարելի Օսիպյանը: Գրավված ՊՊԾ շենքի մատույցներում հերթապահություն են իրականացնում ոստիկանները: Շենքին հարող տարածքում գիշերն անցկացրել են մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր սատարում են «Սասնա Ծռերին»: Նախօրեին ցուցարարները հանրային քննարկումների ընթացքում պայմանավորվել են «պրոֆեսիոնալ կազմակերպչական կոմիտեի» ձևավորման շուրջ` առկա գործընթացին առնչբվող աշխատանքներիի համար:
Ոստիկանության հետ տևական բանակցություններից հետո ցուցարարներին նաև հաջողվել է հասնել «Սասնա Ծռերի» անդամներին սննդով ապահովման հարցի լուծմանը: Ուշագրավ է, որ օրեցօր Խորենացի փողոցում ավելանում է «Սասնա Ծռերին» սատարողների թիվը: