Գարնանը նախատեված «2014-Х» 8-րդ հանրապետական թատերական փառատոնը հետաձգվում է
մինչև ամառ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է
փառատոնի նախագահ Արա Խզմալյանը, ըստ նախնական տեղեկությունների, «2014-Х»
փառատոնը կընթանա հունիս-հուլիսին: Սովորաբար ապրիլ-մայիս ամիսներին անցկացվող
փառատոնի հետաձգումը պայմանավորված է ապրիլին Հայոց ցեղասպանության 100-րդ
տարելիցի միջոցառումների անցկացմամբ:
Փառատոնի ձևաչափը կմնա անփոփոխ. նախորդ տարվա հայկական
թատրոնների պրեմիերային բեմադրությունների ներկայացում, ինչպես նաև
ներկայացումների շուրջ քննարկումների և թատերական գործիչների մարզեր
այցելությունների կազմակերպում:
2014
թվականին փառատոնի շրջանակում ներկայացվել է ինչպես պետական թատրոնների, այնպես էլ
երիտասարդ թատերախմբերի շուրջ 20 ներկայացում: Արդյունքների ամփոփումից հետո
«2013-Х»
դրամական մրցականակների են արժանացել Փոքր թատրոնը` «Խելագարի հիշատակարանը»
ներկայացման համար, Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը` «Պատրանք»
համար, և «+» անկախ խումբը` համանուն ներկայացման համար: