Հայաստանում ԱՄՆ կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրեր կկասեցվեն: Մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: Խոսքը վերաբերում է մշակութային նախագծերին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմանը նպատակաուղղված ծրագրերին:
Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ հիմնական ոլորտներին առնչվող ծրագրերը կշարունակվեն, այդ թվում` ԱՄՆ ՄԶԳ շրջանակում: Խոսքը վերաբերում է տնտեսական բարեփոխումներին, արդարադատության ոլորտի բարեփոխումներին, մարդու իրավունքների և ժողովրդավարության ամրապնդմանը:
ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը ֆինանսավորման կրճատումը պայմանավորում է գլոբալ մարտահրավերներով, որոնց թվին նա դասում է Էբոլա վարակը, Ուկրաինայի հակամարտությունը և «Իսլամական պետության» սպառնալիքը: Դեսպանի կարծիքով, հասունացել է միջոցնների վերաբաշխման անհրաժեշտությունը` նոր մարտահրավերներին և սպառնալիքներին համարժեք հակազդեցության համար: