Arminfo.info



 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2015 19:48

Սաֆարյան Աշոտ

Նալբանդյան. 20-րդ դարում Հայոց ցեղասպանությանը հետևած մյուս ցեղասպանությունները հնարավոր չեղավ կանխարգելել, քանի որ միջազգային հանրությունն անհրաժեշտ վճռականություն չդրսևորեց

Նալբանդյան. 20-րդ դարում Հայոց ցեղասպանությանը հետևած մյուս ցեղասպանությունները հնարավոր չեղավ կանխարգելել, քանի որ միջազգային հանրությունն անհրաժեշտ վճռականություն չդրսևորեց

Վերջին հարյուր տարիների ընթացքում մարդկության կրած սարսափելի ցնցումները, միջազգային քաղաքականության մեջ գրանցված դարակազմիկ տեղաշարժերը, համաշխարհային քաղաքական գործընթացներում մարդու իրավունքների նորովի ընկալումները վերահաստատում են, որ ցեղասպանությունների կանխարգելումը մարդկության կենսագործունեության առաջնային նպատակներից մեկը պետք է լինի, ՙԸնդդեմ ցեղասպանության հանցագործության՚ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: 

 

ՙԸնդունված ճշմարտություն է, որ եթե մենք չենք ցանկանում թույլ տալ ցեղասպանությունների կրկնությունը, ապա պարտավոր ենք վեր հանել այն նախապայմանները, որոնք հանգեցրել են անցյալի ցեղասպանությունների իրականացմանը: Եվ ֆորումի մասնակիցներից շատերը մանրամասն անդրադարձ կատարեցին մարդկության դեմ այս սարսափելի ոճրագործությունը սնուցող պատճառներին: 1915թ. Հայոց ցեղասպանությանը հետևած միջազգային արձագանքը նպաստեց իրավական և հասարակական շրջանակներում ամենահանցավոր հանցագործության, կամ Ուիլյամ Շաբասի դիպուկ բնութագրմամբ մարդկության դեմ իրականացված ամենամեծ ոճրագործության` ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Այս առումով ուշագրավ էր Դանիել Ֆեյերշտեյնի բացահայտումը, որ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հիմնադրման նպատակների հիմքում ընկած է Հայոց ցեղասպանության փաստը:

 

Կցանկանայի ևս մեկ անգամ վերհիշել, և դրա մասին ասվեց բացմանը, որ 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվածը բնորոշեցին, որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործությունե: 1919թ. Օսմանյան դատարանը իր դատավճռով երիտթուրք ղեկավարների նկատմամբ սահմանեց անհատական պատասխանատվություն հայերի զանգվածային սպանությունների կազմակերպման համար: 1929թ. Ուինսթոն Չերչիլը հայերի կոտորածը բնութագրեց՝ որպես «հոլոքոստե՝ հավելելով, որ «այս հանցագործությունը պլանավորվել և իրականացվել էր քաղաքական նպատակներով. ի հայտ էր եկել հնարավորություն՝ մաքրելու այդ տարածքները քրիստոնյա ռասայիցե: Ինչպես մեր ֆորումի մասնակից Դոննա Լի Ֆրիզը բավական հանգամանալից ներկայացրեց, հետագայում Ռաֆայել Լեմկինը հղում կատարելով հայերի դեմ տեղի ունեցածին, առաջ քաշեց «գենոցիդե եզրույթը:

 

Հայոց ցեղասպանությունը լայնորեն դատապարտվեց միջազգային հանրության կողմից: Ընդ որում, այդ արձագանքը նույն հնչեղությունն ուներ ինչպես եվրոպական պետություններում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում, այնպես էլ արաբական աշխարհում: Բազմաթիվ մտավորականներ, պետական, հասարակական, քաղաքական և կրոնական գործիչներ բարձրաձայնեցին հայերի դեմ իրականացվածի անթույլատրելիության մասին` կոչ անելով մեծ պետություններին պատժել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և պայմաններ ստեղծել այդ արհավիրքի հետևանքների վերացման համար, որոնց իրավական առանձնահատկություններին անդրադարձան Հենրի Թիերոն և Պատրիկ Դամբըրին: Նման արձագանքը վկայությունն էր այն բանի, որ հայերի դեմ տեղի ունեցածը ընկալվեց որպես ոչ թե սոսկ մի ժողովրդի ցավ, այլ մարդկության դեմ իրականացված ոճիր: Ինչպես իրավացիորեն նշեց Յաիր Աուրոնը` Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե հայ-թուրքական` այլ ողջ մարդկության խնդիրն է:

 

Այնուամենայնիվ, հնարավոր չեղավ կանխարգելել 20-րդ դարում Հայոց ցեղասպանությանը հետևած մյուս ցեղասպանությունները: Պատճառը, և գլխավոր դասը, որը մենք պետք է քաղենք թերևս այն է, որ միջազգային հանրությունը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող ջանքերում անհրաժեշտ վճռականություն, հետևողականություն և միասնականություն չդրսևորեց՝ չկատարվեցին համապատասխան քաղաքական և իրավական եզրահանգումներ:

 

Միջազգային հանրության միասնական ջանքերի համատեքստում մեծ կարևորություն է ներկայացնում մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ կոնսենսուսով ընդունված ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը համահեղինակեցին 71 երկրներ: Այն ամրագրում է ցեղասպանությունների կանխարգելման համար առաջնային կարևորություն ունեցող քայլերը, որոնք նաև արտացոլված էին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած ցեղասպանության կանխարգելման նախորդ բանաձևերում:

Ցեղասպան միջավայրի ախտորոշման և վաղ նախազգուշացման արդյունավետ մեխանիզմների հաստատման խնդիրը պետք է իր կայուն տեղն ունենա միջազգային, այդ թվում նաև տարածաշրջանային, կազմակերպությունների օրակարգում: Այս մասին երեկ տպավորիչ ելույթով հանդես եկավ Երուսաղեմի Հոլոքոստի ինստիտուտի տնօրեն Պրոֆեսոր Իսրայել Չարնին: Վերջին տասնամյակի ընթացքում թե՛ Միավորված ազգերի կազմակերպությունը, թե՛ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունները, զգալի առաջընթաց են արձանագրել նախազգուշացման և գնահատման համակարգերի կատարելագործման ուղղությամբ: Պետք է երաշխավորել, որ այս առաջընթացը շարունակություն ունենա: Միաժամանակ, այն պետք է զուգորդվի զսպման հստակ մեխանիզմների հաստատմամբ: Ցավոք սրտի, այսօր Մերձավոր Արևելքում ծայրահեղական ուժերի կողմից իրականացվող վայրագությունները՝ անցյալի սարսափները հիշեցնող` քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունները և հազարամյակների պատմություն ունեցող քաղաքակրթական արժեքների նկատմամբ վանդալիզմը վկայում են, որ հատկապես այս վերջին ուղղությամբ միջազգային հանրությունը դեռ շատ անելիքներ ունի: Այստեղ կցանկանայի շնորհակալություն հայտնել պրոֆեսոր Ֆրանկ Չոկին այս հարցերին առավել մանրամասն անդրադարձ կատարելու համար:

 

Ցեղասպանության կանխարգելման հաջորդ կարևորագույն ուղղությունը մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացումն է, նաև հանդուրժողականության արմատավորումը, ինչպես հասարակությունների ներսում այնպես, էլ տարբեր ժողովուրդների միջև հարաբերություններում: Ժողովրդավարության ամրապնդումը, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը այն ամուր հենասյուներն են, որոնք կառուցելով և ամրապնդելով կարելի է արմատախիլ անել անգամ ամենածայրահեղ խմբերի և գաղափարախոսությունների ավերիչ մտադրությունները: Ցեղասպան միջավայրի ի հայտ գալը բացառելու համար անհրաժեշտ է նաև հետևողականություն այլատյացության, խտրականության, թշնամանքի սերմանման դեմ պայքարում, քանզի ցեղասպանություն չարիքի սաղմը սնուցվում է հենց այս խիստ բացասական երևույթներից:

 

Ցեղասպանությունների կանխարգելման կարևոր ուղղություններից է հիմնախնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը` կրթական ծրագրերի և հիշատակման միջոցով: Հիշատակումը կարևորություն ունի նաև ցեղասպանության հետևանքների վերացման հարցում, ինչի մասին բավական հետաքրքիր զեկույցով հանդես եկավ թուրք մտավորական Չենգիզ Ակթարը: Ցեղասպանության հետևանքնրի վերացման հոգեբանական բարդությունների մասին բացառիկ զեկույցի համար առանձնահատուկ երախտագիտության է արժանի Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուջավայոն: Ես հիշում եմ՝ ինչպես մեկ տարի առաջ Ժնևում նա ոչ պակաս հուզիչ ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված Ցեղապանության կանխարգելմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը:

 

Երբ խոսում ենք ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման մասին, պետք է հստակ գիտակցենք, որ առանց անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ցանկացած այլ միջոցառում կմնա որպես կիսաքայլ: Այս առումով կարելի է վստահությամբ ասել, որ այսօր մարդկության առջև ծառացած մարտահրավերներից մեկը նաև ցեղասպանությունների ժխտողականության հաղթահարումն է, որի մասին հանգամանալից ներկայացրեց Մայքլ Բոլանդերը: Այս խիստ դատապարտելի երևույթի դեմ պայքարը նույնքան կարևոր է, որքան ցեղասպան միջավայրի ստեղծման, կամ հենց բուն զանգվածային սպանդի իրականացման կանխարգելման ջանքերը, ինչին անդրադարձավ Դոնալդ Բլոքսամը: Այստեղ կցանկանայի ևս մեկ անգամ վերհիշել ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիկոս I-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագին արտասանած իմաստուն խոսքերը. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելուե:

 

Դատապարտելի են նաև խոսքի ազատության իրավունքի իրականացման պատրվակով ցեղասպանության ու մարդկության դեմ այլ հանցագործությունների ժխտման քողարկման փորձերը: Այսօր ժխտողականության գործիքներից են զոհերի զրկանքների նվազեցման, կորուստների մասշտաբների կրճատման և զոհերի ու հանցագործների տառապանքների հավասարեցման փորձերը: Վերջերս մենք հաճախ ենք ականատես լինում ժխտման այս նոր մարտավարությանը: Ինչպես իրավացիորեն նշեց Ռոջեր Սմիթը, ժխտողականության փաստարկները մնացել են նույնը, սակայն հղկվել է մարտավարությունը:

 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանությունների կանխարգելման բանաձևի հիմնական դրույթներից մեկը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտման դատապարտումն է: Ժխտողականությունն է, որ գործող իշխանություններին դարձնում է անցյալում տեղի ունեցած ոճիրների հանցակիցը: Ժխտողականությունը հաշտեցման դուռ չի բացում, այն մարդկության դեմ նոր հանցագործությունների դուռ է բացում։ Յաիր Աուրոնը այս թեմայի շուրջ արժեքավոր դիտարկումներ կատարեց: Ուշագրավ է մասնավորապես, որ երեկ իր ելույթում, Ռագիփ Զարակոլուն Հայոց ցեղասպանության հարցով Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը համեմատեց յենիչերիների քայլերգի հետ` մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ:

 

Վստահ եմ, որ Ֆորումի աշխատանքների ընթացքում հնչած գաղափարներն ու առաջարկները կարևոր համալրում կհանդիսանան ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարի համընդհանուր ջանքերում: Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ Ֆորումի աշխատանքներին իրենց արժեքավոր մասնակցությունը բերած բոլոր հոգևորականների ներդրման համար: Երախտագիտության խոսքեր եմ ցանկանում հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և աշխարհի տարբեր անկյուններից այստեղ հավաքված խորհրդարանականներին` Ֆորումին իրենց կարևոր նպաստը բերելու համար:

 

Եզրափակելով խոսքս, և օգտվելով առիթից, ես կցանկանայի երախտագիտությամբ հիշատակել վերջին միայն մեկ ամսում ընդունված կարևորագույն փաստաթղթերը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Ցեղասպանության կանխարգելման բանաձևը, Եվրախորհրդարանի բանաձևը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայտարարությունը և իհարկե Հռոմի պապի հայտարարությունը։ Այս կարևոր քայլերը վստահություն են ներշնչում, որ 21-րդ դարում միջազգային հանրությունն առավել միասնական դիրքորոշում կձևավորի և ի վերջո կկարողանա զարգացնել ցեղասպանությունների կանխարգելման իրապես արդյունավետ մեխանիզմներ՝ հիմնված այն գիտակցության վրա, որ անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումը, դատապարտումը և ժխտողականության բացառումը համաշխարհային քաղաքակրթության ներդաշնակ զարգացման երաշխիքներից են: Արդեն իսկ կարելի է ասել, որ Երևանյան գլոբալ ֆորումի աշխատանքների ընթացքում թարմ գաղափարներ և կառուցողական առաջարկներ հնչեցին, որոնք ամփոփված են Գլոբալ Ֆորումի հռչակագրի նախագծում: Վստահ եմ, որ այն որպես ուղեցույց կընդունվի՝ ի շահ մեր առջև ծառացած հիրավի գլոբալ առաքելության ի կատար ածման, հանուն ցեղասպանության հանցագործության կանխարգելման միասնական վճռականության՚,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով