Արդեն այդքան էլ կարևոր չէ`ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտաբերի ՙցեղասպանութուն՚ բառը, թե՞ ոչ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կանադայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի ներկայացուցիչ Վահե Անտոնյանը, ով Երևան է ժամանել`մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:
ՙԻնձ չի զարմացրել, որ նախագահ Օբաման չի կատարել իր խոստումը, բայց դա արդեն այդքան էլ կարևոր չէ: Միացյալ Նահանգները չի ճանաչում, բայց աշխարհը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՚,- ընդգծել է Անտոնյանը: Նրա խոսքով, Կանադայի հայ համայնքը կշարունակի ջանք գործադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:
ՙՈչ ոքի համար գաղտնիք չէ, որ թուրքական և ադրբեջանական կազմակերպություններն ու դեսպանություններն ակտիվ պայքար են մղում`հայկական կողմի ջանքերը չեզոքացնելու նպատակով: Բայց այսօր Հայաստանում էին գտնվում ազդեցիկ պետությունների նախագահները, և դա կարևոր է՚,- նշել է խորհրդարանականը: Անտոնյանը նաև հանոզված է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ ԵԽԽՎ և Ավստրիայի խորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը 1915 թ. իրադարձույունների միջազգային ճանաչման գործընթացի սկիզբն է միայն: