Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումը համալրվել է ժամանակակից հետախուզական քիմիական մեքենաների 4 միավորով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՌԴ հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից, այժմ ռազմական տեխնիկայի շահագործմանը և դրան անձնակազմի նախապատրաստմանը նպատակաուղղված միջոցառումներ են անցկացվում: ժամանակակից հետախուզական քիմիական մեքենաները զինված են հատուկ սարքավորմամբ` իրադրության ուսումնասիրման և սպառնալիքների որոնման համար: Այդ սարքավորումները թույլ են տալիս հայտնաբերել քիմիական կամ կենսաբանական գրոհի նշանները և ճառագայթային վարակումը: Հատուկ տեխնիկան ունի քիմիական զենքի կիրառման և տեղանքի ճառագայթային վարակման, արտակարգ իրավիճակների և տեխնածին աղետների հետևանքների վերացման պայմաններում հետախուզում անցկացնելու եզակի հնարավորություններ: