Առաջիկայում Հայաստանում սպասվում է էլեկտրաէներգիայի սակագների հերթական բարձրացում: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մտադիր է մայիսի առաջին կեսին սակագների վերանայման մասին հայտ ներկայացնել ՀԾԿՀ: Ինչպես գրում է «Հայկական ժամանակը», վկայակոչելով սեփական աղբյուրները, ընկերությունն առաջարկելու է բնակչության համար գործող 42 դրամ սակագինը բարձրացնել մինչև 48 դրամ: Այդպիսով, ցերեկային ժամերին էլեկտրաէներգիայի սակագինը կկազմի 1 կվտ/ժ դիմաց 48 դրամ, իսկ գիշերային ժամերին` 38 դրամ:
Պարբերականի համաձայն, մայիսին նաև կհայտարարվի Հայաստանի համար ռուսական գազի գների նվազեցման մասին` 1000 խմ դիմաց ներկայիս 189 դոլարից մինչև 167 դոլար: Սակայն այդ փոփոխությունը չի անդրադառնա բնակչության համար սահմանված սակագների վրա, քանի որ գնի իջեցումը կոչված է կանխելու դրամի արժեզրկման արդյունքում սակագնի բարձրացման հեռանկարը: