Ազգային անվտանգության խնդիրներին առնչվող բոլոր ռիսկերին և սպառնալիքներին զուգընթաց` Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անցկացումը և նրա խորհրդարանական հանրապետության վերածումն ուժի արտաքին կենտրոններին Հայաստանի քաղաքական դաշտի սահմանադրական զավթման հնարավորություն կընձեռի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հրաչյա Արզումանյանը:
«Մի գեղեցիկ օր պայմանական «Հայաստանի հանրապետական կուսակցության» պայմանական կուսակցական ղեկավարությունը կարող է ականատես լինել այն բանին, որ «կուսակիցների» ճնշող մեծամասնությանը գնել է նոր քաղաքական խաղացող: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի «կուսակցական գործիչների» ճնշող մեծամասնությունը կողմնորոշվում է ոչ թե դեպի քաղաքական կամ գաղափարական համոզմունքներ, այլ` դեպի ֆինանսատնտեսական շահեր, դրան հասնելը շատ դժվար չի լինի: Բավական է ևս մեկ զրո ավելացնել այն գումարներին, որոնց օգնությամբ նրանք այսօր վերահսկվում են: Ստեղծված «ներուժերի տարբերությունն» անխուսափելի կդարձնի կադրերի «մի տեղից մյուս տեղ հոսելը», - կարծում է Արզումանյանը:
Վերլուծաբանը նշել է, որ Հայաստանի քաղաքական դաշտ ֆինանսական ներխուժումը կարող է իրականացվել արագ` ԱԱ կառույցներին հակազդեցության ժամանակ չթողնելով: Արզումանյանը նշում է, որ Հայաստանի բանկային համակարգը կայացած ինստիտուտ է, որն ի զորու է ապահովել այդ գործողությունը, երբ ներխուժումը «ցրված է» և անցկացվում է միկրոփոխանցումներով, որոնք ԱԱ կառույցների վերահսկողության համակարգերի աշխատանքի շեմից ցածր են, կամ էլ գրոհը կարող է իրականացվել միջազգային ֆինանսական համակարգի շրջանակում:
«Այլ կերպ ասած` սահմանադրական բարեփոխումները ստեղծում են իրավական մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս վերահսկողության տակ առնել Հայաստանի քաղաքական դաշտը` անուղղալի գործողությունների ռազմավարության հիման վրա: Տվյալ դեպքում մենք դատողություններ ենք անում ֆինանսական մեխանիզմների և ֆինանսական պատերազմի եղանակների մասին, սակայն կարող են ստեղծվել և իրագրոծվել ուրիշ մեխանիզմներ», - կարծում է պատերազմի և ԱԱ խնիրների փորձագետը:
Արզումանյանի կարծիքով, այսօրվա դրությամբ նախագահի ձեռքում կենտրոնացված ուժային բլոկը խորհրդարանական համակրագի շրջանակում ներքաղաքական պայքարում բաշխված կլինի իշխանության մի քանի կենտրոնների միջև, ինչը թույլ չի տա համարժեք հակազդել անսպասելի սպառնալիքներին, որոնք պահանջում են արագ ուժային լուծումներ:
Վերլուծաբանն ընդգծել է, որ կառավարման խորհրդարանական ձևը երկրի ղեկավարության ձեռքից առնում, կամ, առնվազն, թուլացնում է միակ հուսալի գործիքը` ուժայինը, որն ունի ազգային բնույթ: Դա թուլացնում է արտաքին բյույթի և անծանոթ կամ անսովոր ձևեր ընդունող սպառնալիքներին արագ արձագանքելու Հայաստանի հնարավորություները:
«21-րդ դարում Հայաստանի ինքնիշխանության խախտումները, նրա քաղաքական կամ ֆինանսատնտեսական դաշտ ներխուժումը կարող է տեղի ունենալ անսովոր ձևերով, պատերազմ վարելու տեղեկատվական, ֆինանսական եղանակների ներգրավմամբ: Այլ կերպ ասած` խոսքը վերաբերում է նոր ձևեր ընդունող պատերազմին, որը, սակայն, ինչպես նախկինում, պահանջում է կոշտ և արագ քայլեր, որոնք կդժվարանան կառավարման խորհրդարանական համակարգի միջավայրում», - ամփոփել է Արզումանյանը: