2016 թվականի 1-ին կիսամսյակի արդյունքներով Անելիք Բանկի ժամկետային ավանդային պորտֆելը կազմել է ավելի քան 61 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 13,5%-ով։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:
«Անելիք Բանկը ամփոփելով 2016 թվականի 1-ին կիսամսյակի արդյունքները արձանագրել է ֆիզիկական անձաց ավանդային պորտֆելի 25.5% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հասցնելով տվյալ պորտֆելի մեծությունը 47 մլրդ ՀՀ դրամի՚,- տեղեկացրել է «Անելիք Բանկե ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։
«Ավանդային պորտֆելի ավելացումը պայմանավորված է ինչպես նոր ավանդատուների թվի ավելացմամբ, այնպես էլ գործող ավանդների ծավալների մեծացմամբ: Մեր ավանդային պրոդուկտները մեծ պահանջարկ ունեն բնակչության մոտ` շնորհիվ դինամիկ և շահավետ պայմանների։ Հատկապես ուրախալի է ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների ծավալի աճը, ինչը վկայում է Բանկի նկատմամբ հաճախորդների վստահության ավելացման մասին՚,- հավելել է Ա. Մարտիրոսյանը:
Նշենք, որ Անելիք Բանկի միանձնյա սեփականատերն է լիբանանյան Credit Bank S.A.L-ը, 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը բանկի կապիտալում 89.95%-ից ավելացնելով մինչև 100%: