15-20 օր հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտոնապես կհայտարարի էլեկտրաէներգիայի սակագինը 2-2,5 դրամով նվազեցնելու մասին, ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վաչության պետ Գարեգին Բաղրամյանը:
Ինչպես նշել է Բաղրամյանը, այս անգամ ՀԾԿՀ, օգտվելով օրենսդրական իրավունքից, ինքն է նախաձեռնել էլեկտրաէներգիայի գործող սակագների նվազեցման գործընթաց` հաշվի առնելով էլեկտրաէներգիայի գնագոյացման գործընթացի վրա առավել ազդեցություն ունեցող 3 գործոն: «Նախ` ՀԷՑ վիճակը, հաշվի առնելով իրականացվող արդիականացումը և 23,4 մլրդ դոլարի վնասը փոխհատուցելու անհրաժեշտությունը, որը, կայացված որոշման համաձայն, պետք է փոխհատուցվի 1 տարվա ընթացքում», - հայտարարել է Բաղրամյանը: Երկրորդ գործոնը, նրա ասելով, 2016 թվականի հուլիսի 1-ից ակնկալվող բնական գազի սակագների փոփոխությունն է, որն իր հերթին կազդի ջերմակայանների սակագների վրա: Ինչպես նշել է ՀԾԿՀ ներկայացուցիչը, երրորդ, առավել բացասական գործոնը, որն ազդում է էլկետրաէներգիայի վերջնական սակագնի սահմանման վրա, վերանորոգման և վերաբեռնման համար ԱԷԿ աշխատանքի պլանային դադարեցումն է 120 օրով` ըդնունված 40-ի փոխարեն: «Այս գործոնի մասշտաբները հասկանալու համար նշեմ, որ անհրաժեշտություն է ծագում ԱԷԿ-ում արտադրվող 350 մլն կվտ/ժ էժան էլեկտրաէներգիան փոխարինելու ավելի թանկարժեքով», - պարզաբանել է Բաղրամյանը: Հենց երրրոդ գործոնի առկայության հետևանքով վարչության պետը բացառել է մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ի սակագներին վերադառնալու հնարավորությունը: «Դրան կարելի էր վերադառնալ առաջին երկու պայմանի առկայության դեպքում: Սակայն, առկա պայմաններում, էլեկտրաէներգիայի սակագների 2-2,5 դրամով նվազեցումը օպտիմալ մեծությունն է, որի մասին մենք կարող ենք խոսել», - նշել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ապրիլի 29-ին «Գազպրոմ-Արմենիան» ՀԾԿՀ հայտ էր ներկայացրել ներքին սպառողի համար գազի սակագնի նվազեցման վերաբերյալ: Միևնույն ժամանակ, ապրիլի 27-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդրաանում հայտարարել էր, որ բնակչության համար գազի և էլեկտրաէներգիայի սակագներն ամենամոտ ժամանակներս կնվազեցվեն: Վարչապետը համոզմունք էր հայտնել, որ էներգակիրների, մասնավորապես, գազի սակագների նվազեցումն ինքնըստինքյան կհանգեցնի էլկետրաէներգիայի սակագների նվազման:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 17-ին ՀԾԿՀ որոշեց օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնել 6,93 դրամով` 1 կվտ/ժ դիմաց (16,7%-ով), գիշերային սակագինը սահմանելով 1 կվտ/ժ դիմաց 38,78 դրամ, իսկ ցերեկայինը` 48,78 դրամ: Այդ որոշումը դժգոհույթուն հարուցեց հանրության շրջանում: Հունիսի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանն առնչվող բեռը` մինչև ՀԷՑ աուդիտի արդյունքների հրապարակումը: ՀԷՑ-ում աուդիտի անցկացման շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հունիսի 26-ին Հայաստանի նախագահի և հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ: 2015 թվականի դեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը, որը գլխավրոում է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը, և «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր ստորագրեցին ՀԷՑ ՓԲԸ և Հրազդանի ՋԷԿ առք ու վաճառքի շուրջ: