Arminfo.info



 Ուրբաթ, 19 Հունիսի 2015 09:15

Մկրտչյան Էմանուիլ

Լևոն Մամիկոնյան. Հայաստանյան շուկան առայժմ ի վիճակի է զարգանալ միայն պարտադիր ապահովագրության նոր տեսակների հաշվին

Լևոն Մամիկոնյան. Հայաստանյան շուկան առայժմ ի վիճակի է զարգանալ միայն պարտադիր ապահովագրության նոր տեսակների հաշվին

 

 

Ինչպե՞ս եք գնահատում ապահովագրական շուկայի զարգացումը 2014 թվականին և ինչպիսի՞ ակնկալիքներ ունեն շուկայի մասնակիցները 2015 թվականին

 

Մենք գիտակցում ենք, որ շուկան գտնվում է ճգնաժամային, անհավասարակշիռ վիճակում, չունենալով հստակ կողմնորոշիչներ: Եթե 2013 թվականի արդյունքներով պրեմիաների ընդհանուր ծավալը կազմեց մոտ 86 մլն.դոլար, ապա անցյալ տարվա արդյունքներով հաջողվեց հավաքել մոտ 64 մլն.դոլար: Ընդ որում, հարկ է նշել, որ հավաքված պրեմիաների մոտ 75%-ն ընկնում է ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությանը: ԱՊՊԱ-ն, անկասկած, շուկայի մասնակիցների համար դարձավ զարգացման իմպուլս, սակայն, իրականում, ապահովագրության այս տեսակի վնասաբերությունը կազմում է մոտ 70%, իսկ դա բարձր ցուցանիշ է: Եթե հաշվի առնենք, որ հատվածում իրենց դիրքերը պահպանելու համար ընկերությունները կատարում են նաև գովազդի, գործակալների ցանցի պատրաստման, ինչպես նաև հարակից այլ գործառնական ծախսեր:    

 

Ընդհանրապես, պրեմիաների կրճատումը կախված էր ոչ միայն ծառայությունների պահանջարկի կրճատումից, այլ նաև այն հանգամանքից, որ անցյալ տարվա սկզբին պետությունն ապահովագրական ընկերություններին թույլ չտվեց մասնակցել պետական ծառայողներին տրամադրվող փաթեթի շրջանակներում իրականացվող պարտադիր բժշկական ապահովագրությանը, այդ ֆունկցիան փոխանցելով Առողջապահության նախարարությանը: Հետևաբար, ապահովագրողներն այս հատվածում էլ որոշակի վնասներ կրեցին՝ 20 մլն.դոլար չստացված ապահովագրական պրեմիաների չափով: Ճիշտ է, 2015 թվականի հունվարին կառավարությունը մասնակիորեն փոխհատուցեց այդ կորուստը և ապահովագրական շուկային հնարավորություն տվեց ապահովագրել պետծառայողների ամբուլատոր փաթեթը, իսկ ստացիոնար փաթեթով – նրանց ընտանիքի անդամներին: Բացի այդ, Կառավարությունը լրջորեն դիտարկում է բժշկական ծառայությունները համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) սկզբունքներին փոխանցելու հարցը: Սակայն, դեռ դժվար է ասել, թե երբ կիրականացվի այդ հայցակարգը, կարծում եմ, մինչև 2017 թվականը: Իսկ մնացած կամավոր ապահովագրության տեսակներին, ինչպես տեսնում եք, ընկնում է հավաքված պրեմիաների մոտ 30%-ը:

 

Ներկայումս կամավոր ապահովագրության տեսակներից որո՞նք են ավելի արդյունավետ:

 

Արդյունավետության տեսանկյունից դա, ավանդաբար, գույքի ապահովագրությունն է: Ապահովագրության այս տեսակի վնասաբերությունը կազմում է մոտ 1%, բայց պրեմիաների ընդհանուր պորտֆելում այն կազմում է 6-7%: Հետևաբար, հատուցման նույնիսկ մեկ լուրջ դեպքը կարող է փոխել շուկայի ողջ պատկերը: Այդպես եղավ անցյալ տարի, երբ հատուցումների ծավալը (4.8 մլրդ.դրամ), փաստորեն, մոտ կրկնակի անգամ գերազանցեց հավաքված պրեմիաների ծավալը (2.0 մլրդ.դրամ), չնայած այդ հարցն էլ պետք է դիտարկվի ըստ տարիների շարունակականության: Կամավոր ապահովագրության շուկայի ընդհանուր ծավալը միզերային թիվ է, կազմում է մոտ 25 մլն. դոլար, ինչը, ցավոք, տնտեսությունում առկա ճգնաժամային երևույթների պատճառով, գնալով կրճատվում է: Եթե սեգմենտավորենք կամավոր ապահովագրության շուկան, ապա կպարզվի, որ դրանք հիմնականում բանկային գրավներ են՝ հիփոթեքի և ավտոապահովագրության գծով, ինչպես նաև որոշ կորպորատիվ հաճախորդներ, որոնք կամավոր ապահովագրում են իրենց գույքը, ընդ որում, խոսքը, որպես կանոն, գնում է օտարերկրյա հաճախորդների, ինչպես նաև, այսպես կոչված, տրանսազգային ընկերությունների ֆրոնտինգային պոլիսների մասին: Համաձայն մեր օրենսդրության, այդ  պոլիսները պետք է տրամադրեն տեղական ընկերությունները, դրանով իսկ դառնալով ձևական ապահովագրող և, համաձայն պայմանագրի, ապահովադիրի պահանջով պետք է ռիկը 100%-ով վերաապահովագրեն օտարերկրյա գործընկերների մոտ: Մեր ընկերությունները շատ են իրականացնում ֆրոնտինգային գործարքներ, այդ թվում նաև օդային փոխադրումների ոլորտում: Համեմատաբար ակտիվ է նաև կամավոր բժշկական ապահովագրության շուկան:

 

Հետաքրքիր է, երբ մի քանի տարի առաջ Հայաստանում ներդնում էին ԱՊՊԱ-ն, կային կանխատեսումներ, որ դա կխթանի ԿԱՍԿՈ-ն: Արդարացա՞ն այդ ակնկալիքները:

 

Մասնակիորեն արդարացան: ԱՊՊԱ-ն, իրականում, խթանեց ԿԱՍԿՈ-ն: Միտումը շուկայում շարունակական է: Ճիշտ է, ծավալներն առայժմ մեծ չեն – ընդամենը 2.2 մլրդ. դրամ, որտեղ ֆիզիկական անձանց մասնաբաժինը կազմում է 45%: Բայց 2014 թվականին այդ հատվածն աճեց 51%-ով, ինչը տնտեսական ճգնաժամի պայմաններում վատ ցուցանիշ չէ, մանավանդ, որ իրենք, ապահովագրողները, ճիշտ ժամանակին որսացին տրենդը և ապագա հաճախորդներին սկսեցին առաջարկել ԿԱՍԿՈ գծով ավելի ու ավելի հետաքրքիրր պրոդուկտներ, լրացուցիչ օպցիաներով: Հարկ է նշել, որ ԿԱՍԿՈ-ն կամավոր ապահովագրության այն գրավիչ տեսակն է, որտեղ ձևավորվում են արդարացի գներ և ընթանում է արդար մրցակցություն:

 

Ձեր կարծիքով, ի՞նչն է խոչընդոտում Հայաստանում ապահովագրական շուկայի, հատկապես կամավոր ապահովագրության տեսակների աճին, ապահովրական մշակույթի պակա՞սը բնակչության շրջանում:

 

Պրոդուկտները պետք է լինեն զանգածային, զանգվածային պետք լինի թե ընդգրկվածությունը, և թե հատուցումը: Բայց դա, ցավոք, տեղի չի ունենում: Գործոնները շատ են, սկսած ապահովագրական մշակույթի բացակայությունից և վերջացրած՝ բնակչության եկամուտների ցածր մակարդակով: Դրա օրինակն է՝ կամավոր բժշկական ապահովագրությունը: Այն ուներ աճի որոշակի տեմպեր, բայց, որպես ապահովադիրներ հանդես էին գալիս ոչ թե ֆիզիկական անձինք, այլ, հիմնականում, կորպորատիվ հաճախորդները: Անցյալ տարվա վերջին, բազմաթիվ արտադրական ձեռնարկություններ, եկամուտների կրճատման պատճառով, կապված Ռուսաստանի ճգնաժամի, ինչպես նաև հայկական դրամի կտրուկ արժեզրկման հետ, հրաժարվեցին երկարաձգել իրենց ապահովագրության պայմանագրերը, ընդ որում, ոչ միայն աշխատակիցների բժշկական ծառայությունների, այլ նաև կորպորատիվ գույքի ապահովագրության գծով:

 

Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆինանսական շուկայի Մեգառեգուլյատորի դերում հանդես է գալիս երկրի Կենտրոնական բանկը: Ինչպե՞ս եք գտնում նրա գործունեությունը շուկայի զարգացմանն օժանդակելու տեսանկյունից:

 

Որքանով ինձ հայտնի է, Կենտրոնսկան բանկը կողմ չէր, որպեսզի ապահովագրության ոլորտից վերցվեր պետծառայողների բոնուսային փաթեթի ապահովագրական բաղադրիչը, և այսօր, հատկապես ԿԲ շնորհիվ է, որ այն կրկին վերադարձվեց: Դա կարևոր է, քանի որ միայն պետծառայողներին բժշկական ապահովագրություն տրամադրելու փորձի միջոցով կարող է շուկան ի վիճակի լինել ինքնուրույն կարգավորել առկա թերությունները և պատրաստվել պարտադիր բժշկական ապահովագրությանը՝ երկրի բոլոր քաղաքացիերի համար: Միևնույն ժամանակ, ընթացիկ տարում երկրում գործող բոլոր ապահովագրական ընկերությունները պետք է պարտադիր կարգով անցնեն ISSO-2008 սերթիֆիկացիա: Դա շատ լավ քայլ է ռեգուլյատորի կողմից, ընկերությունների աշխատանքի որակը բարձրացնելու առումով: Կան ռեգուլյատորի այլ պահանջներ ևս, որոնց կարելի է դիտարկել որպես դրական գործոններ՝ աուդիտի պարտադիր անցկացումը, տեխնիկական հագեցվածության նկատմամբ պահանջները: Ես շուկայի մասնակիցների այն թվին եմ պատկանում, որոնք գտնում են, որ 2011 թվականին ԱՊՊԱ-ի ներդրումը շատ բան տվեց ապահովագրողներին, բայց, միևնույն ժամանակ՝ թուլացրեց նրանց, առաջին հերթին մասնագիտական աճի տեսանկյունից: Գտնում եմ, որ ապահովագրական ընկերությունների նկատմամբ պահանջները նույնպես պետք է լինեն կոշտ, ինչպես առևտրային բանկերի նկատմամբ են:

 

Հասկանալի է նաև, որ ներկա պայմաններում շուկան կարող է զարգանալ միայն պարտադիր ապահովագրության նոր տեսակների ներդրման հաշվին, քանի որ ճգնաժամի պատճառով կրճատվում է կամավոր ապահովագրության տեսակների տարողությունը: Ռեգույլատորը դա հասկանում է և որպես կարգավորիչ գործիք՝ խստացնում պահանջները: Միևնույն ժամանակ, երկրում արդիական է գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության պրոբլեմը, քանի որ երկրի արտահանման հիմնական հոդվածներից մեկը - գյուղատնտեսական վերամշակման ապրանքներն են: Գերմանական զարգացման KfW բանկը Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության հայեցակարգի ստեղծմանը հատկացրել է 400 հազար եվրո, ինչպես Վրաստանում, որտեղ այն արդեն իրականացվում է: Ոչ մեծ պարտադիր տարր հանդիսացավ նաև նոտարների պատասխանատվությունն ապահովագրելու պահանջը: Մեխանիզմն առայժմ կատարյալ չէ, նմանվում է լրացուցիչ հարկի, բայց այնուամենայնիվ, որոշակի տեղաշարժ է: Ինչպես նաև այն, որ մաքսային բրոքերները հունվարի 1-ից պետք է ունենան 150 մլն.դրամի պոլիս: Կարծում ենք, որ սարերի հետևում չի նաև շին-մոնտաժային աշխատանքներ իրականացնողի պատասխանատվությունն ապահովագրելը: Իհարկե, կցանկանայի, որ հատվածը զարգանար ավելի արագ, բայց դրան խանգարում են տնտեսական օբյեկտիվ պրոբլեմները: Երբ երկիրը դրանք հաղթահարի, կարծում եմ, ապահովագրությունն աստիճանաբար կսկսի զանգվածային երևույթ դառնալ երկրի բնակչության և տնտեսական սուբյեկտների համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան