Գիշերն առանց միջադեպերի է անցել Խորենացի փողոցում, որտեղ արդեն 13-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր՚ զինված խմբավորման անդամները գրավել են ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը:
Նշենք, որ նախօրեին մայրաքաղաքում շարունակվել են բողոքի ակցիաները՝ ի պաշտպանություն ՙՍասնա ծռերի՚: Սակայն, եղանակային վատ պայմանների հետ կապված՝ ցույցը երկար չի տևել: Ցուցարարները մտադիր են շարունակել բողոքի ակցիաները, և այսօր երեկոյան կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում: