Ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ակցիան:
Ոստիկանությունը մաքրել է պողոտան աղբամաններից, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում արգելապատնեշ էին ծառայում ցուցարարների և իրավապահների միջև: Ցուցարարների հիմնական մասը բերման է ենթարկվել:
ործողության ընթացքում, ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդուրժողականության կոչ էր անում իր ենթականերին: ՙՈւժ չգործադրեք, հիշեք`նրանք մեր եղբայրներն ու քույրերն են՚,- ասում էր Օսիպյանը, ըստ երևույթին, մոռանալով հունիսի 23-ի միջադեպի մասին, երբ նույն իրավապահներն իր անմիջական ղեկավարությամբ, օգտագործելով հատուկ տեխնիկա, ցրեցին Բաղրամյան պողոտայում ընթացող ակցիան:
Նշենք, որ հուլիսի 4-ի երեկոյան ակցիայի մասնակիցները երկու օր ժամանակ էին տվել իշխանություններին իրենց պահանջները կատարելու համար`հայտարարելով, որ եթե էլեկտրաէներգիայի սակագինը չնվազեցվի, իրենք հուլիսի 6-ին`21:00-ին, արգելապատնեշներ ծառայող աղբամաններն ամեն օր մեկ մետր առաջ կշարժեն նախագահական նստավայրի ուղղությամբ`մինչև չկատարվի իրենց պահանջը: