ՌԴԿԿ-ից Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին` 1921 թվականի մարտի 16-ի ՌՍՖՍՀ և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության շուրջ պայմանագիրը չեղարկելու առաջարկությամբ: Նամակի տեքստը հրապարակվել է «Իզվեստիայում»:
«Այժմ, թուրքական ագրեսիայի աճի պայմաններում, մենք պետք է իրավաբանորեն մշակենք մեր երկրի և նրա դաշնակիցների համար ոչ ձեռնտու բոլոր ռուս-թուրքական համաձայնությունների վերանայման հնարավորությունը: Անկարան պետք է հասկանա, թե իր համար ինչ հետևանք կարող է ունենալ դիմակայության սրումը», - հայտարարել է Օբուխովը:
«Սպրավեդլիվայա Ռոսիայից» պատգամավոր Օլեգ Պախոլկովի ասելով, պայմանագրում Թուրքիան, իրոք, «չափազանց ծանր պայմաններ» է առաջ քաշել, ներառյալ Լեռնային Ղարաբաղի ստեղծման մասին կետը: «Սակայն թուրքերին հարկավոր է դաստիկարակել, այս աշխարհում ոչինչ հավերժ չէ: Եվ եթե դուք այսօր դավաճանական դիրքորոշում եք դրսևորում, ապա պայմանագրի չեղարկման հարցը նորմալ միջոց է: Եվ այդ հարցում Հայաստանը մեզ կպաշտպանի», - նշել է Պախոլկովը: Ընդ որում նա ընդգծել է, որ եթե անգամ պայմանագրի լուծումը մեծ իրավաբանական ուժ չունենա, միևնույն է, անհրաժեշտ է նախանշել Ռուսաստանի «տարածքային պահանջներն այն մասին, ինչի հետ իրենք համաձայն չեն, դա ճիշտ է»:
Թուրքիայի հետ բարեկամության շուրջ պայմանագրի վերանայման հարցն ավելի վաղ էլ քննարկվել էր: Նացիզմի ջախջախումից հետո Խորհրդային Միությունը պահանջում էր նոր պայմանագիր կնքել Անկարայի հետ, սակայն Ստալինի մահից հետո հրաժարվեց նկրտումներից:
«Անդրկովկասյան հանրապետություններից երկուսը` Վրաստանն ու Հայաստանը, չեն ճանաչում պայմանագրի պայմանները: Պետք է հասկանալ, որ 1921 թվականին բոլշևիկների իշխանությունը դեռ տառացիորեն մազից էր կախված: Շարունակվում էր օտարերկրյա ինտերվենցիան և Քաղաքացիկական պատերազմը», - ընդգծել է Օբուխովը:
Վերը նշված պայմանագրի համաձայն, Թուրքիային են անցել Կարի մարզն ու Բաթումի մարզի հարավային մասը, ինչպես նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառը և Արարատ լեռը:
ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին թուրքական օդուժի կողմից ռուսական «Սու-24»-ի խոցումից հետո: Անկարան պնդում է, որ ռուսական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը, իսկ Մոսվան հավաստիացնում է, որ «Սու-24»-ը խոցվել է Սիրիայի օլդային տարածքում: Դրանից հետո Ռուսաստանի ղեկավարությունը դադարեցրել է Թուրքիայի հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում: