«Սասնա Ծռերի» վիրավորված անդամներ Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ աշխատանքի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ինչպես արդեն հաղորդվել է, մի քանի ժամ առաջ «Սասնա Ծռեր» խմբավորման և իրավապահների միջև փոխհրաձգության արդյունքում վիրավորվել էր խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը, ով շարունակում է մնալ գրավված գնդի տարածքում: