Այսօր, փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք
նվիրելու օրը: Տոնի կապակցությամբ մի շարք թանգարաններում հետաքրքիր միջոցառումներ
կանցկացվեն
Այսպես, Երևանի Թումանյանի անվան թանգարանի այցելուներին
սպասում են հյուրասիրություն, գրական գործերի ընթերցումներ, խաղեր, ինչպես նաև
«Ռոտոնդա» թատերախմբի ներկայացում: Չարենցի տուն-թանգարանում կընթանա ասմունքի
ամենամյա փառատոնի դափնեկիրների ելույթ, ինչպես նաև թանգարանին նվիրված ինքնագրերով
գրքերի ցուցահանդես:
Տոնի
կապակցությամբ Երվանդ Քոչարի թանգարանն իր այցելուներին կնվիրի Քոչարի
ստեղծագործությունների հավաքածուն, իսկ Դսեղ գյուղի Թումանյանի տուն-թանգարանում
կընթանա գրական երեկո` գյուղի դպրոցի աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ: