Ոստիկանության աշխատակիցները ուժ են գործադրել Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված ակտիվիստների նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ՙՈչ թալանին՚ նախաձեռնող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը`վկայակոչելով իր աղբյուրները:
Նրա կարծիքով, ոստիկանությունն օգտվել է այն բանից, որ գիշերային հերթափոխի ցուցարարները ցրվել են, և ուժի միջոցով ցրել է մնացածներին: Նա նաև հավաստիացրել է, որ շարժման անդամները շուտովհանդես կգան հայտարարությամբ, որում կներկայացնեն իրենց հետագա գործողությունները: Շարժման համակարգող Արթուր Հակոբյանն իր հերթին հավաստիացրել է, որ բողոքի ակցիա տեղի կունենա այսօր`19:00-ին, Ազատության հրապարակում: ՙՄենք չենք նահանջում, մեր պայքարը շարունակվում՚,- ընդգծել է նա: Ըստ որում, Հակոբյանը չի հստակեցրել, թե արդյոք երթ է լինելու դեպի Բաղրամյան պողոտա: ՙԴա բացառված չէ, քանի որ ցուցարարները տեղում կորոշեն հետագա անելիքները՚,- ասել է նա:
Ոստիկանության համաձայն, բերման ենթարկված 46 ակտիվիստից 6-ն անչափահաս են, հետևաբար`անմիջապես ազատ են արձակվել: ՙԻնչ վերաբերում է մնացածին, նրանց նկատմամբ վարչական վարույթ չի սկսվել՚,- հավաստիացրել է ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյան:
ՀՀ Ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ակցիան: Բերման է ենթարկվել ակցիայի 46 մասնակից, այդ թվում`Վաղինակ Շուշանյանը և Դավիթ Սանասարյանը: Ինչպես հայտարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Բաղրամյան պողոտակում էլեկտրաէներգիայի սակագնրի բարձրացման դեմ բողոքի ակցիայի բերման ենթարկված ակտիվիստները 3 ժամվա ընթացքում ազատ կարձակվեն: -լ-