Նոյեմբերի 22-ին «Անտառների հասարակական մոնիտորինգ՚ ծրագրի շրջանակներում իրականացրած հերթական դաշտային աշխատանքների ընթացքում Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների երկու խմբերը «Հայանտառ՚ ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերել են մոտ 1100 անօրինական հատված ծառ։
ՙԱյն խայտառակ վիճակը, որին ականատես ենք լինում Հայաստանի անտառապատ տարբեր տարածքներ մեր այցելությունների ընթացքում, թույլ է տալիս փաստել, որ անտառների պահպանության համար պետասխանատու պետական մարմինների ղեկավարները՝ մեղմ ասած, մատնված են անգործության՚,- նշված է Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ նշել է ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, ընթացիկ տարում ապօրինի հատվել է1273 ծառ, մինդեռ 2014 թվականին՝ 1063, 2013-ին՝ 928: Մաթևոսյանը խոստովանել է, որ եղել են դեպքեր, երբ ապօրինի ծառահատումներին աջակցել են անտառապետները:
GIZ հետազոտությունների համաձայն, հանրապետության անտառային տարածքները կազմում են 332 333 հա կամ 11.1%: Էկոլոգների կարծիքով, Հայաստանում ապօրինի ծառահատումների ծավալները գերազանցում են պաշտոնական տվյալները 70-80 անգամ: