2015 թվականին
Հայաստանում ակնկալվում է միջին անվանական աշխատավարձի 6,2% աճ, որը 2016-2017
թվականներին կլինի մինչև 5.0%: Այս տվյալներն են ներկայացված ՀՀ կենտրոնական բանկի
2015 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:
2015 թվականի երկրորդ կիսամյակում կբարձրանա նաև
նվազագույն աշխատավարձը` մինչև 55 հազար դրամ, 2014-ի 50 հազար դրամի փոխարեն:
Կանխատեսվող տնտեսական դանդաղ աճի, կայուն գնաճի, ինչպես
նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման ուղղությամբ կառավարության իրականացրած
քաղաքականության պայմաներում 2016-2017 թվականներին միջին անվանական աշխատավարձը
տարեկան կավելանա մոտ 5%:
2015 թվականի առաջին կիսամյակում կանխատեսվող
աշխատավարձերի աճի տեմպերը, կոշտ շուկայի պայմաններում, կգերազանցեն աշխատանքի
արտադրողականության դինամիկան: Արդյունքում, տնտեսությունում զգալիորեն կբարձրանան
մեկ աշխատուժին ուղղվող ծախսերը: Առաջարկը սպառողական շուկայում, իր հերթին,
կառաջացնի գնաճային թույլ ճնշումներ - 0.15-0.25 տոկոսային կետով, որոնք կչեզոքանան
կանխատեսվող հորիզոնում:
2015 թվականին սպասվող տնտեսական դանդաղ աճի
պայմաններում գործազրկության միջին մակարդակը կլինի 18.5%, 2014-ի 17,5%-ի և
2013-ի 16,2% -ի համեմատ:
Ըստ ՀՀ
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, անվանական աշխատավարձը Հայաստանում
2014 թվականի հունվար-դեկտեմբերին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
7,6%, միայնդեկտեմբերին այս ցուցանիշն աճել է 22%: Աշխատավարձը բյուջետային
կազմակերպություններում նույն ժամանակահատվածում աճել է 7.4%, իսկ ոչ բյուջետային
կազմակերպություններում` 7.7%: Միայն
դեկտեմբերին բյոջետայինների աշխատավարձն աճել է 19,3%, իսկ աճը ոչ բյուջետային
կազմակերպություններում կազմել է 25%: 2014 թվականի առաջին 9 ամիսներին
գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 17,1%: Տնտեսական ակտիվությունը
Հայաստանում 2014 թվականին աճել է 3.9%, իսկ միայն դեկտեմբերին աճել է 19,6%: