Շառլ Ազնավուրն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում: Այս մասին նա հայտարարել է Europe 1 ռադիոկայանին հարցազրույցում:
Նա նաև մեկնաբանել է Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի այն հայտարարությունը, որ հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր`նացիզմից և ստալինիզմից զատ: Ազնավուրի խոսքով, այդ հայտարարությունը կարող է շատ բան փոխել Ցեղասպանության ճանաչման հարցում:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ հայտարարել է, որ հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և ամենասարսափելի ողբերգությունը` նացիզմից և ստալինիզմից զատ: Դրանից անմիջապես հետո Անկարայում Վատիկանի դեսպանին կանչել են ԱԳՆ` բացատրության համար, իսկ Վատիկանում Թուրքիայի դեսպանին հետ են կանչել խորհրդատվության համար: