Ապրիլին, մայիսին և հունիսին Հայաստանում օդի ջերմաստիճանը կդիտվի նորմայի
սահմաններում, իսկ տեղումները կլինեն նորմայից բարձր, այսօր մամուլի ասուլիսի
ժամանակ հայտնել է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ
ագիկ Սուրենյանը:
Մարտի 30-ին ուժեղ
ցիկլոնի հետևանքով հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ /լեռնային
շրջաններոuմ`ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, իսկ Տավուշում
Սյունիքում, Լոռիում` 15-17 աստիճանով:
Չնայած դրանª Արարատյան դաշտում առաջիկա հինգ օրերին ցրտահարություն չի սպասում:
Ապրիլի 1-3-ը
կանխատեսվում են տեղումներ և օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում: Փորձագետի
խոսքով, նկատելի տաք եղանակ կդիտվի ապրիլի 12- 13-ից հետո: