Arminfo.info



 Երեթշաբթի, 24 Մարտի 2015 19:33

Մկրտչյան Էմանուիլ

Իշխան Մխիթարյան. Armenian Card-ը պատրաստ է քարտերի շուկայի տեխնոլոգիական ցատկին

Իշխան Մխիթարյան. Armenian Card-ը պատրաստ է քարտերի շուկայի տեխնոլոգիական ցատկին

 Պրն.Մխիթարյան,
վերջին ժամանակներում Հայաստանի քարտային շուկայում նկատվում է տեղական
ArCa քարտերի քանակի աճի տեմպերի կրճատման և Visa և
MasterCard քարտերի քանակի աճի ավելացման միտում: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա
հաստատուն տրենդ է: Չի՞ ստացվի այնպես, որ մեր հայկական քարտերը վաղ թե ուշ իրենց
տեղը կզիջեն միջազգային քարտային համակարգերին: Ավելին, Ռուսաստանի օրինակն
ապացուցեց, որ այստեղ կարող են թաքնված լինել որոշակի ռիսկեր, չէ՞ որ պատահական
չէ, որ այսօր Ռուսաստանում իրականացվում է սեփական վճարային համակարգ ստեղծելու լայնաամասշտաբ
նախագիծ: Բացի այդ, ինչպես հայտնի է, մեր տեղական
ArCa քարտերը կարող են միջազգային Visa և MasterCard
քարտերի հետ հանդես գալ քոբրենդինգի տեսքով, բայց բանկերն առայժմ այդ մոտեցումը
չեն կիրառում: Ինչո՞ւ:


 


Առայժմ չեմ կարող խոսել մեր տեղական և միջազգային քարտերի միջև
գոյություն ունեցող պարիտետի առկայության մասին: Բայց Դուք ճիշտ նկատեցիք, նման
միտումներ կան: Հնարավոր է, որ այստեղ կա նաև մեր մեղքը, քանի որ պետք է ավելի
ուշադիր լինենք մեր տեղական քարտային պրոդուկտներին: Ես նկատի ունեմ, որ շատ հաճախ
բանկերը միջազգային համակարգի քարտեր են տրամադրում այնպիսի հաճախորդների, որոնք
դրա կարիքը բոլորովին չունեն: Օրինակ, այսօր մեր հայկական  միջին թոշակառուն ամիսը մեկ անգամ իր տան
մոտակայքում գտնվող բանկոմատի միջոցով գումարը կանխիկացնելուց բացի այլ տրանսակցիաներ
չի կատարում: Իսկ Հայաստանից դուրս տրանսկցիաների մասին խոսելն արդեն ավելորդ է:
Ցավոք, այսօր միջին վիճակագրական կենսաթոշակի չափը թույլ չի տալիս, կամ հարմար չի,
որպեսզի քարտն օգտագործվի ոչ միայն կանխիկացման նպատակով: Սակայն, իրենց
կենսաթոշակային նախագծերում որոշ բանկեր օգտագործում են հատկապես միջազգային
քարտերը: Նման իրավիճակ է տիրում նաև որոշ խոշոր արդյունաբերական
ձեռնարկությունների աշխատավարձային նախագծերում, որտեղ աշխատողների մեծ մասն
ստանում է համեմատաբար ցածր աշխատավարձ: Ցանկացած պարագայում, դա բանկերի ներքին
քաղաքականոթյունն է, և, իհարկե, բանկերն ունեն այն ինքնուրույն իրականացնելու լիակատար
իրավունք:


 


Այնուամենայնիվ, տեղական քարտերի հատվածը եղել, և մնում է, այն նիշան,
որտեղ կարելի է գործարկել քո-բրենդինգային արագ նախագծեր, որոնք ժամանակային և
ֆինանսական առումով մեծ ծախսեր չեն պահանջում: Դրանք թե Ինեկոբանկի «Ապառիկ+» հայտնի
քո-բրենդինգային քարտերն են, թե Ամերիաբանկի նախագծերը Ucom ընկերության կամ «Երևան Սիթի» ռիթեյլերի հետ: Բոլորին միանգամից չես
հիշի: Տեղական ArCa քարտերով
այդ նախագծերը մեծ ծախսեր չեն պահանջում, ոչ դիզայնի, ոչ էլ քարտի պատրաստման
առումով: Համակարգի անդամ շատ բանկեր հարցին մոտենում են իրատեսորեն, թողարկելով ArCa-կենսաթոշակային հատուկ պրոդուկտը, իսկ այդ նույն
տեղական քարտերը լայնորեն օգտագործվում են նաև աշխատավարձային նախագծերում, դրանով
իսկ սեգմենտավորելով հաճախորդների բազան: Ինչ վերաբերվում է միջազգային վճարային
համակարգերի հետ քոբեյջինգային նախագծերի վերաբերյալ հարցին, ապա, օրինակ, MasterCard-ի հետ ունենք մտադրությունների մասին պայմանագիր,
որի համաձայն, բանկերը կարող են թողարկել քոբրեյջինգային ArCa-MasterCard քարտեր: Բանկերն
այդ մասին գիտեն, բայց առայժմ չի գտնվել այն հատվածը, որին այդ պրոդուկտը կարող է
լինել հետաքրքիր:


 


Ինչ վերաբերվում է Ռուսաստանի նախադեպին, կապված սպասարկումը
դադարեցնելու հետ, ապա սցենարները, որոնցով միջազգային համակարգերը որոշեցին
պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի առանձին բանկերի նկատմամբ, սեփական ցանցերի
շրջանակներում սահմանափակելով նրանց կողմից թողարկված քարտերի սպասարկումը,
Հայաստանոմ դա այնքան էլ մեծ իմաստ չի ունենա: Ըստ էության, մեր համակարգի անդամ
բանկերի կողմից թողարկված քարտերը կսասարկվեն համակարգի բոլոր թերմինալներում:
Դրանում էլ կայանում է մեր վճարային միասնական համակարգի գլխավոր
առավելություններից մեկը – բարձր աստիճանի անկախությունը:


 


Իսկ միջազգային վճարային համակարգերի գործողությունները որոշիչ խթան և
անդարձելի քայլ հանդիսացան Ռուսաստանում քարտերի ազգային սեփական վճարային
համակարգի ստեղծմանը (այդ գաղափարը շրջանառվում էր դեռ 90-ականերին): Առաջին քայլը
եղավ այն, որ ռուսական բանկերի միջև իրականացվող բոլոր տրանսակցիաներն այժմ
Ռուսաստանում տեղի կունենան ազգային պրոցեսինգային համակարգի միջոցով, իսկ
փոխադարձ հաշվարկները` ՌԴ ԿԲ մասնակցությամբ: Իսկ երկրորդ քայլը ռուսական,
տեղական, իսկ հեռանկարում` նաև միջազգային, այլընտրանքային համակարգի ստեղծումն էր…


 


Նման
համակարգ, որը հետագայում դարձավ իսկական, միջազգային, հավանաբար գիտեք,  ունի Չինաստանը, դա China UnionPay համակարգն
է: Այն չինական բիզնեսին թույլ է տալիս ներթափանցել շատ երկրներ, զարգացնել
չինական արտահանումը: Բայց Հայաստանում այն առայժմ չի սպասարկվում:


 


Ներկա պահին ոչ, բայց եթե հանկարծ կայտնվի իրական բիզնես և China
UnionPay համակարգի քարտերով վճարներն ընդունելու անհրաժեշտություն, ապա Հայաստանում
մենք կարող ենք դա ապահովել:


 


Կցանկանայի
անցնել քարտային բիզնեսի արդյունավետության թեմային: Դրա վերլուծությունը ցույց է
տալիս, որ քարտային ենթակառուցվածքի աճը երկրում որոշակի տնտեսական
դժվարությունների հետևանքով դանդաղել է: Սակայն էապես աճել են միջնորդավճարները
կամ բանկերի, այսպես կոչված, եկամուտները: Դա կարող է ունենալ երկու պատճառ:
Առաջինը, որ քարտային շուկայի ֆիզիկական ենթակառուցվածքն արդեն հագեցվել է այսօրվա
պահաջարկով, իսկ երկրորդը`բանկերի կողմից հետագա զարգացման հեռանկարի
բացակայությունն է, և որպես հետևանք, վնասներն ավելացնել չցանկանալը: Շուկայի
վերջին տարիների զարգացումների ծախսերն այսօր, հավանաբար, ծածկվում են շռայլորեն,
և եկել է, այսպես ասած, պտուղները հավաքելու ժամանակը:


 


Ես հեռու եմ այն մտքից, որ ֆիզիկական ենթակառուցվածքը հագեցվել է և
կարծում եմ, որ աճի ներուժ դեռ կա: Բայց այդ աճը տեղի կունենա ոչ այնքան
ֆիզիկական, որքան վիրտուալ հարթությունում, այսինքն, ոչ թե ֆիզիկական կետերով, այլ
ինտերնետով: Ոչ թե POS-թերմինալեների,
այլ ինքնասպասարկման համակարգի միջոցով աճ, որի միջոցով կարելի է բանկային ծառայություններ
ստանալ առանց մարդկային միջատության: Եվ այդ մասով եթակառուցվածքը դեռ ունի աճի
ներուժ:


 


Իհարկե, վարկային շուկայի նեղացման պայմաններում երկրի բանկային
համակարգում առաջացավ միջնորդավճարների կամ ոչ տոկոսային եկամուտների աճ, այդ
թվում նաև բազմաթիվ ծառայոթյունների գծով, որոնք նրանք սկսեցին տրամադրել քարտային
պրոդուկտներով կապված իրենց հաճախորդներին: Մենք լրջորեն աշխատում ենք այդ
ուղղությամբ, բանկերին տրամադրելով նորանոր տեխնոլոգիական հնարավորոթյուններ:
Օրինակ, մեզ մոտ ամբողջովին ավարտվել են ինտերնետով իրականացվող վճարների
սերթիֆիկացման աշխատանքները` 3-D Securе տեխնոլոգիաների միջոցով, էլեկտրոնային
կոմերցիայի ոլորտում ապահովելով վճարների անվտանգության բարձրագույն մակարդակ, միաժամանակ
նաև մեր քարտապաներին և ինտենետ-մերչանտներին պաշտպանելով ինտերնե-խաբեբաներից:
Տեխնոլոգիական մասն արդեն ավարտել ենք, բանկերն արդեն աշխատում են այդ
ուղղությամբ, որպեսզի պրոդուկտներն առաջարկվեն այդ տեխնոլոգիաների հիման վրա:


 


Բացի այդ, մենք ավարտել ենք Visa PayWave անկոնտակտ քարտերի ընդունման և
թողարկման սերթիֆիկացումը, և այդ տեխնոլոգիաներով հիմնված քարտային պրոդուկտները շուտով
դուրս կգան շուկա:


 


Բանկերն
առաջարկում են նոր տեխնոլոգիական պրոդուկտներ, այդ թվում նաև շարժական
տեխնոլոգիաների հիման վրա: Կարելի՞ է արդյոք պնդել, որ ճգնաժամը բանկերին մղեց,
իհարկե, ոչ բոլորին, տեխնոլոգիական բեկումի:


 


Իհարկե, մի փոքր պաթոսային է բեկումի մասին խոսել, բայց Դուք իրավացի եք,
տեխնոլոգիական ցատկն առկա է: Ես կարտահայտվեմ ավելի համեստորեն – լրացնում ենք կորցրածը:
Ինչպես գիտեք, 2013 թվականին մենք գործարկեցինք նոր ծրագրային ապահովումը, որն Armenian
Card համակարգի անդամ-բանկերին ընձեռում է մեծ հնարավորություններ, որպեսզի
զարգացնեն իրենց քարտային պրոդուկտներն ու էլեկտրոնային կոմերցիան: Հին համակարգը,
որը տեղադրվել էր ստեղծման ժամանակ, 2000 թվականին, նման հնարավորություններ,
բնական է, չէր ընձեռում: Ինչպես արդեն նշեցի, անցյալ տարի մենք ավարտեցինք երկու
մեծ նախագիծ: Այնպես որ, տեխնոլոգիական առումով մենք կառաջարկենք նորանոր
պրոդուկտներ, իսկ բանկերն էլ իրենց հաճախորդներին կառաջարկեն նորանոր հետաքրքիր
պրոդուկտներ ու ծառայություններ: Կարծում եմ, որ ԵՏՄ-ին միանալը մեր բնակչությանն
էլեկտրոնային կոմերցիայի տեսանկունից կընձեռի դեպի ապրանքների ու ծառայությունների
ռուսական հսկայական և մաքսատուրքերից ազատ ինտերնետ-շուկա դուրս գալու մեծ
հնարավորություն: Իսկ վիրտուալ առևտրի հարթակներում, ինչպես գիտեք, ապրանքներն
ավելի էժան են, անգամ բիզնեսի համար նախատեսվածները: Այնպես որ,  վճարների զարգացումն արդեն ընթանում է մյուս
տեխնոլոգիաների հետ սերտ համագործակցությամբ, հիմնականում` շարժական
տեխնոլոգիաների հետ: Այդ ուղղությամբ նույնպես պետք է աշխատենք: Այսինքն, բջջային
հեռախոսն սկսում է ավելի ու ավելի ընդգրկվել գնումների գործընթացներում:


 


Իսկ
ինչպե՞ս կարելի է մեկնաբանել օվերդրաֆտների տոկոսադրույքների իջեցումը: Կամ այն,
օրինակ, որ փոքր բանկերը սահմանում են «զրոյական» կանխիկացում, իսկ խոշորներն,
այնուամենայանիվ, աշխատում են միջնորդավճարներով: Ինչո՞վ է դա պայմանավորված,
մրցակցությունո՞վ, հաճախորդների գրավումո՞վ…


 


Հնարավոր է, չէի մեկնաբանի բանկերի բիզնես-մարտավարությունը քարտային
շուկայում: Կարծում եմ, որ զրոյական կանխիկացումը դա ոչ ճիշտ մեկնարկի սխալներն
են: Այդպես սկսվեց 15 տարի առաջ և այժմ դժվար է դրանից հրաժարվելը, չնայած, որոշ
բանկեր, այնուամենայնիվ, սկսել են փոխել իրենց պայմաները:  


 


Ի՞նչ
եք կարծում, քարտային շուկայի վրա կանդրադառնա՞ արդյոք բանկերի միավորումը:
Որոշները մտահոգված են, որ միավորման, կամ մասնակիցների խոշորացման արդյունքում
շուկային կարող են թելադրվել մոնոպոլ գներ ու սակագներ:


 


Իրավիճակն, ըստ էության, այնպիսին է, որ մենք, որպես պրոցեսինգային
կենտրոն, արդեն միավորել ենք բանկերին, միավորելով միասնական ցանցով: Դրանով առաջացել
է բանկերի միջև քարտային ծառայությունների ու պրոդուկտների փոխադարձ լրացման
յուրօրինակ հնարավորություն: Օրինակ, բանկերը, որոնք չեն հանդիսանում այս կամ այն
վճարային համակարգի անդամ, պայմանագիր կնքելով այդ համակարգերի անդամ հանդիսացող բանկերի
հետ, ստանում են այդ համակարգերի քարտերն իրենց բանկոմատներում սպասարկելու
հնարավորություն: Շուկայի ֆիզիկական ենթակառուցվածքի համատեղ օգտագործումն, այս
առումով, բավականին բարենպաստ է: Օրինակ, վերջերս ՎՏԲ-Հայաստան Բանկը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ
ԱԴՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միավորեցին իրենց ցանցերը: Երկու խոշոր բանկերի համատեղ
գործունեությունը, անկասկած, կբարձրացնի արդյունավետությունը շուկայում: Նույն
գաղափարախոսությունն է տիրում նաև POS-թերմինալների
համատեղ սպասարկման առումով:


 


Խնդրեմ,
հակիրճ ներկայացրեք, թե ինչպե՞ս եք գնահատում Ձեր կողմից ղեկավարվող Armenian Card
միասնական վճարային համակարգի գործունեությունն անցյալ տարի, հատկապես տեխնիկապես
դժվարին 2013 թվականին, երբ ստիպված էիք համակարգը, փաստորեն, վերագործարկել նոր
հարթակում:


 


Նոր համակարգ տեղափոխվելուց հետո սկսեցինք աշխատել քարտային բիզնեսի նոր
տեխնոլոգիաներ ներդնելու ուղղությամբ: 2014 թվականին իրականացվեց երկու բարդ և
խոշոր նախագիծ` Visa և MasterCard վճարային համակարգերի համար 3-D Secure
տեխնոլոգիայի սերթիֆիկացումն ու թողարկման վերջնական ավարտը (էկվայրինգայինն
ավարտվել էր 2013 թվականին), ինչպես նաև Visa (VISA PayWave) անկոնտակտ քարտերի սպասարկման
և թողարկման սերթիֆիկացումը: Շատ աշխատանքներ է տարվել նաև համակարգի
անդամ-բանկերի հետ համագործակցության որակը բարձրացնելու ուղղությամբ, ինչի
արդյունքները, վերջին հաշվով, զգում են նաև քարտապանները: Մեզ համար կարևոր և
նշանակալից իրադարձություն էր ավելի հարմարավետ գրասենյակ տեղափոխվելը, որը
համապատասխանում է սերվերային նոր հարթակներում գործելու բոլոր ստանդարտներին, որը
կահավորված է միջազգային վճարային համակարգերի, քարտերի թողարկման, դրանք
պահպանման և և այլնի համար պահանջվող ստանդարտների նորագույն պահանջներով: Եվ ինչ-որ
առումով սիմվոլիկ է, քանի որ այս տարի Armenian Card-ը դառնում է 15 տարեկան:


 


Ես
ափսոսանքով եմ նշում, որ եթե այս 15 տարիներին բանկերը գերարազանց կերպով հաղթահարեցին
քարտային ենթակառուցվածքների ստեղծման պրոբլեմը, բայց քարտային շուկայի պրոֆեսիոնալ
կադրերի պատրաստման առումով նրանք դեռ շատ պրոբլեմներ ունեն:


 


Այնքան էլ համաձայն չեմ Ձեզ հետ: Անցնող տարիներին բանկերում ձևավորվեց
քարտային բիզնեսի ոլորտի գերազանց մասնագետների «գվարդիա», որի շնորհիվ հաստատվեց
արդյունավետ համագործակցություն: Պրոբլեմը մի փոքր այլ է…, այն գտնվում է
սպասարկման կետերում հաճախորդների հետ անմիջականորեն շփվող աշխատողների
մակարդակում (ինչպես բանկերում, այնպես էլ առևտրի կետերում): Ես կցանկանայի դիմել
մեր բանկերին, խնդրելով, որ ավելի մեծ տեղ հատկացնեն իրենց աշխատակիցների, ինչպես
նաև այն մերչանտների կամ էկվայրինգ-գործընկերների պրոֆեսիոնալ պատրաստվածությանը,
որոնք անմիջականորեն աշխատոմ են բնակչության հետ: Մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ,
երբ բանկերի ֆրոնտ-օֆիսների աշխատակիցները, կամ էլ հատկապես խանութների, այսպես
կոչված, «մենեջերները», համառորեն ինձ սովորեցնել այն ամենին, ինչով զբաղվում եմ
վերջին տարիներին: Իսկ այդ ամենն այն պատճառով, որպեսզի թաքցնեն իրենց սխալները,
թերությունները, կամ էլ, պարզապես, իրենց մասնագիտական ոչ պիտանելիությունը, միաժամանակ
առիթը բաց չթողնելով դրանում մեղադրել Armenian Card-ին: Բայց չէ՞ որ
ֆրոնտ-օֆիսների աշխատակիցներն այդ ընկերություների, բանկերի կամ սուպերմարկետների
դեմքն են: Իսկ դա մտածելու տեղիք է տալիս:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով