Arminfo.info



 Շաբաթ, 25 Հունիսի 2016 08:16

Նաիրա Բադալյան

Պոնտիֆիկը Սուրբ պատարագ է մատուցել Գյումրիում

 Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապը Սուրբ պատարագ է մատուցել Գյումրիում` լատինական ծիսակարգով: Պատարագին ներկա է եղել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:

 

Սրբազան քահանայապեն իր խոսքում ասել է.«Կը վերակարուցեն հին աւերակները, կը վերանորոգեն անբնակ քաղաքները» (Ես 61,4): Այս վայրերում, սիրելի եղբայրներ եւ քոյրեր, իրականացել են Եսայի մարգարէի խօսքերը որ լսեցինք: Անաստուածութեան երկար տարիների հոգեւոր կործանումէն ետք, երկրաշարժի սարսափելի նիւթական աւերածութիւններից յետոյ, այսօր գտնւում ենք այստեղ՝ Աստծոյ շնորհակալութիւն յայտնելու հաւատը դաւանելու ազատութեան  եւ առատաձեռնութեան համար, որ բազում մարդկանց օգնեց վերականգնելու համար իրենց կեանքը, հսկայական դժուարութիւններով հանդերձ: Սոյն վերածննդեան նշաններից ուզում եմ յիշեցնել Աշոցքի հիւանդանոցը, 25 տարի առաջ եւ ճանաչուած որպէս «Պապի հիւանդանոցը»: Ծնած սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ի սրտից, որ սրտանց փափաքած էր, շարունակում է մնալ որպէս շատ կարեւոր եւ տառապեալներին մօտիկ ներկայութիւն, սիրոյ նշան, որ տեղական կաթողիկէ հասարակութեան եւ կրօնաւորական Միաբանութիւնների կատարած գործունէութիւնների հետ միասին, գերազանցօրէն ուսուցողական է:

 

Արդարեւ, սէր է՝ Աստծուց ստացած եւ ընկերոջ ընծայուած սէրն է – ինչպէս վկայում է օրինակի համար Կալկաթայի երանելի Մայր Թերեզան -, ժայռը՝ որի վրայ կարուցել եւ վերակարուցել մեր ապագան: Այս հիմքի վրայ է, որ հաստատուած է Յիսուսի աշակերտի կեանքը. սիրոյ միջոցով է, որ Եկեղեցու դէմքը երիտասարդանում եւ հմայիչ է դառնում: Գթառատ եւ թանձրացեալ սէրը քրիստոնեայի այցեքարտն է. ներկայանալու այլ կերպեր կարող է շեղիչ եւ նոյնիսկ անօգուտ լինեն, որովհետեւ – Յիսուս ասում է - «սրանից բոլորը իմանում են, որ իմ աշակերտներն էք.  եթէ սիրէք իրար» (Յվ 13,35): Կոչուած ենք միշտ կառուցելու եւ վերակառուցելու հաղորդութիւնը, առանց երբեք հոգնելու, կամուրջներ սարքելու, ոչ թէ պարիսպներ կամ բաժանարար պատնէշներ: Հայ ժողովուրդը միշտ աւելի միացած լինի հաւատի եւ սիրոյ մէջ, եւ հաւատացեալները լաւագոյն օրինակը կարողանան տալ, համագործակցելով իրար հետ, փոխադարձ յարգանքով եւ երկխօսութեամբ, իմանալով որ «միակ մրցոյթը որ հնարաւոր է Տիրոջ աշակերտների միջեւ՝ ստուգելն է թէ ո՛վ ի վիճակի է առաւել մեծ սէրը նուիրելու» (ՅՈՎՀԱՆՆԷՍ ՊՕՂՈՍ Բ, Քարոզ, 27 սեպտեմբեր 2001. Ուսուցումներ ԻԴ, 2 [2001], 478):

 

Աստուած բնակւում է սիրողի մէջ. Աստուած բնակւում է որտեղ սիրում են իրար, յատկապէս որտեղ տկարներին եւ աղքատներին են խնամում: Նա միշտ օրհնում եւ պաշտպանում է նրան ով «բարի լուրն է տանում թշուառներին, կոտրուած սրտերի վէրքերն է պատում եւ մխիթարում է վշտացածներին» (հմմտ. 1-2 համարները): Շատ կարիքն ունենք սրան. կարիքն ունենք քրիստոնեաների, որ յոգնութիւնից չխորտակուեն եւ չյուսալքուեն փոխադարձ անհասկացողութիւններից, այլ բացուեն Աստծոյ սիրոյ ծրագիրներին. բարի կամքով մարդկանց կարիքը կայ, որ գործնականին եւ ոչ թէ խօսքերով օգնեն դժուարութեան մէջ գտնուող եղբայրներին եւ քոյրերին. կարիքը կայ աւելի արդար հասարակութեան, որտեղ իւրաքանչիւրը կարողանայ արժանավայել կեանք վարել եւ արդարօրէն հատուցուող աշխատանք:

 

Եկել եմ որպէս ուխտաւոր այս օրհնեալ երկիրը. հանդիպելով ձեզ հետ, որ ժամանել էք տարբեր շրջաններից եւ մօտակայ Վրաստանից, տեսնում եմ որ Աստուած ձեզ մենակ չի թողել. Նա այցելած է ձեր ժողովրդին (հմմտ. Ղկ (1,68): Աստուած յիշեց ձեր հաւատարմութիւնը Աւետարանին, ձեր հաւատի անդրանկութեան, հիմնուած Առաքեալների քարոզութեան վրայ, որոնց յիշատակն էք տօնում այսօր: Այս հողի վրայ, հուսկ, ձեր սուրբերից եւ վարդապետներից ոմանք ստեղծեցին այբուբենը ժողովրդի համար եւ ժողովուրդը Աւետարանի պատգամը քարոզեց, բոլորը միասին վկայելով, նոյնիսկ արեան եւ ծանր փորձունիւնների գնով, որ «Աստծոյ սէրը կեանքից աւել արժէ» (հմմտ. Սղ 63,4): Քրիստոնէական հաւատը այսպէս դարձաւ հայ  ժողովրդի շունչը եւ նրա պատմութեան սիրտը: Այն ձեր ապագային յոյսն է նաեւ:

 

Սակայն, միշտ առկայ է փորձութիւնը՝ հաւատը վերածելու անցեալի պատկանող գեղեցիկ մի բանի, կարծես լինէր սքանչելի մանրանկարուած մի մատեան, թանգարանում պահելիք: Սակայն, եթէ պատմութեան դիւաններում պահուի, հաւատը կորցնում է հաղորդակցական ոյժը, կենսունակ եւ փոխակերպող իր գեղեցկութիւնը, բոլորի հանդէպ իր դրական բացուածքը: Մինչդեռ, հաւատը ծնւում եւ վերածնւում է Տիրոջ, Յիսուսի հետ կենդանի հանդիպումից, իր փրկող եւ կեանքի բոլոր պարագաներում լուսաւորող գթասրտութեան փորձառութեամբ: Օգտակար է ամէն օր վերանորոգել այս հանդիպումը, Աստծոյ Խօսքի ընթերցումով եւ աղօթքով բացուելով իր սիրուն, որ երջանկութիւնն է սնուցում: Իսկ երբ Յիսուս կանչի հետեւելու իրեն, յատկապէս երբ ձեզ՝ երիտասարդներիդ հրաւիրի, մի՛ տատամսէք քաջութեամբ պատասխանելու նրան «այո՛»: Նա մեզ ճանաչում է, մեզ իսկապէս սիրում է, եւ ուզում է ազատել սիրտը վախի եւ հպարտութեան ծանրութիւններից: Նրան տեղ տալով, կարող ենք սէր ճառագայթել եւ Աւետարանը քարոզել: Այսպէս կարողանալու էք ձեր աւետարանող մեծ պատմութեան սկիզբ տալ, որին Եկեղեցին եւ աշխարհը կարիքն ունեն այս նեղութեան ժամանակներին, որ միաժամանակ նաեւ ողորմութեան ժամանակներ են:

 

Հենց անցած տարուան Աստուածային Ողորմութեան Կիրակի օրուան ծիսակատարութեամբ, որին մասնակցեց իմ սիրելի եղբայրը՝ Գարեգինը, որին շնորհակալութիւն եմ յայտնում ինձ ազնուօրէն ընդունելւո համար եւ իր ներկայութեամբ եւ խօսքով մեզ պատուեց, ուզեցի բոլորի ուշադրութեան յանձնել Գրիգոր Նարեկացու կերպարը, ընդհանրական Եկեղեցու Վարդապետ: Նա կարապետ եւ մարգարէն էր աստուածային ողորմութեան: Դժուար է գտնել որեւէ մէկին, որ հաւասարի նրան, քննելու անդնդային թշուառութիւնները, որ կարող են մարդկային սրտում տնաւորուել. սակայն նա վերածում է դրանց աստուածային սիրոյ անդադրուն, արտասուալի եւ վստահ պաղատանքի, հաստատելով որ Աստուած «պարգեւների բաշխողն է, բնութեամբ բարի [...], մխիթարութեան ձայն, քաջալերանքի լուր, ուրախութեան թռիչք, [...] անհամեմատելի քնքշութիւն, յորդառատ ողորմութիւն, [...] փրկարար համբոյր» (Մատեան ողբերգութեան, 3,1), յայտարարելով որ «երբեք բարկութեան խաւարից չի մթաքնել նրա ողորմութեան լոյսը» (նոյն, 16,1): Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ յատկապէս կեանքի, որովհետեւ սովորեցնում է, թէ ինչքան կարեւոր է ճանաչել մենք մեզ ողորմութեան կարօտ, եւ մեր թշուառութիւնների եւ վէրքերի առաջ, բացուել Տիրոջ, «Աստուած մերձաւոր, բարութեան փափկութիւն» (նոյն, 17,2), «սիրով լի մարդկանց նկատմամբ, [...] հուր որ մեղքի խռիւն է սպառում» (նոյն 16,2): Այս սուրբ վկան մարգարէաբար ներկայացնում է ձեր ժողովրդին, որ պատմութեան ընթացքում մեկնաբանել է շատ անգամ ողբերգական սեփական դէպքերը՝ նրա գրութիւնների լոյսի տակ: Նա, սակայն, ընդհանրական Եկեղեցու Վարդապետ է արդէն. ձեր սիրելի ժողովուրդը եւս, տառապելու քաջատեղեակ եւ Յարութեան զօրութեամբ, կարողանայ հաւատի վկայ եւ վարդապետ լինել մեզ բոլորիս:

 

Աստուածամօր բարեխօսութեամբ, Թագուհի եւ «ցնծութիւն մեր տառապեալ բնութեան» (Շարակնոց, Աւետման կանոն), խնդրում եմ, սուրբ Գրիգորի խօսքերով իսկ, աստուածային ողորմութիւնը եւ սիրելուց երբեք չյոգնելու պարգեւը. Սուրբ Հոգի «հզօր պաշտպան, բարեխօս եւ խաղարարար, քեզ ենք ուղղում մեր աղաչանքները: [...] Պարգեւիր մեզ շնորհը՝ սիրոյ եւ բարի գործերի քաջալերման [...] Հոգի քաղցրութեան, գթութեան, մարդասիրութեան եւ ողորմութեան, [...] ողորմեա՛ մեզ, Տէր Աստուած մեր, ըստ մեծի ողորմութեան քում» (Շարական Պենտեկոստէի): 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ ՎարդանյանՄիջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-իՀայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթՀայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱնհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայովԲեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններըԱլիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
Պատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուցՊատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց
Հայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունըՀայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունը
Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահՀայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահ
Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունըԱկնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը
Հայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէՀայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ
Նյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասինՆյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասին
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակըԹովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակը
Տավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքիՏավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի
Ժան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանիԺան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանի
Բեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկըԲեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյունՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյուն
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամԿյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
ԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներիցԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներից
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահՏարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահ
Եվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետԵվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետ
Ռուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովինՌուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովին
Հայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համարՀայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համար
Զախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրերԶախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրեր
ՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներումՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներում
Եղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակելԵղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակել
Քաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էՔաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է
Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկըՊետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
Քենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն ԱրցախՔենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն Արցախ
Ռուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա ՀայաստանումՌուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածըԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածը
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացիՀայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացի
Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայքՀայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայք
2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ
Հայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհներըՀայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհները
ՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչովՀանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումԱպրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Բրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներինԲրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներին
Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվենՀունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն
Նիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման էՆիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է
Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունըԹուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
Կարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերըԿարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը
Ռուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասինՌուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին
Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի ԾիծեռնակաբերդԶորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Ջո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՋո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբԹուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ
Արամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձըԱրամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձը
Հայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջևՀայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև
Մակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՄակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Զորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այնԶորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այն
Թյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջներըԹյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջները
Այլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդինԱյլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին
Գարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններումԳարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններում
ֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբ
Աշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներինԱշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով