Հայկական «Ռենշին» ընկերությունը 8 մլն. դոլար կներդնի Երևանի
կենտրոնում կառուցվելիք հյուրանոցի շինարարությանը: Այս մասին կառավարության
նիստում այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Կառավարությունը
քաղաքապետարանին լիազորել է հյուրանոցի կառուցման նպատակով «Ռենշին» ընկերության
հետ կնքել գույքի օտարման պայմանագիր: Խոսքը գնում է Թումանյան 25 հասեցում գտնվող
հին շենքի մասին: Քաղաքապետը նշել է, որ նախատեսվում է 80-համարանոց հյուրանոցի
կառուցում, ինչը կնպաստի տուրիզմի զարգացմանը:
Նշենք,
որ «Ռենշին» ՍՊԸ հիմնվել է 2002 թվականի հոկտեմբերին, «Ռենեսա» ՓԲԸ ընկերության
կողմից, որն էլ իր հերթին հիմնվել է 2001 թվականին, Նարինե Թումանյանի և Աննա
Համբարյանի կողմից: