«Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է 183 ժապավեն:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին, մրցույթում ներառված են 8 լիամետրաժ, 66 կարճամետրաժ ֆիլմեր, 27 հեռուստատեսային և կրթական, 54 դիպլոմային, 29 երաժշտական հոլովակներ:
Այսպես, «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» գլխավոր անվանակարգում հաղթանակի համար կպայքյարեն ռեժիսորի Սամի «Possessed»-ը (Իսպանիա), Ալեքսանդր Էբոյանի և Բենուա Ֆիլիպոյի «Լուսնի պահապանը» (Ֆրանսիա), Սերգեյ Սերյոգինի «Հավասարակշռության հրաշագործը» ( Ռուսսատան), Դավիթ Սահակյանցի և Լյուլյա Սահակյանցի «Անահիտը» (Հայաստան), Ռեմի Շայեի «Աշխարհի գագաթին» (Ֆրանսիա, Դանիա), Ժան Բուլտիլի «Cafard»-ը (Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ), Յան Բալեյի «Կեցցե արքայական ընտանիքը» (Չեխիա, Սլովակիա, Գերմանիա), Միձուհո Նիսիկուբոյի «Ջովանի կղզին» (Ճապոնիա):
«Ռեանիմանիա» անիմամցիոն ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը կընթանա հոկտեմբերի 28-ը մինչև նոյեմբերի 3-ը Երևանում: Այս տարի «Ռեանիմանիային» մասնակցության ռեկորդային թվով հայտեր են ստացվել` 1200 հայտ աշխարհի ավելի քան 90 երկրներից: