ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, հնարավոր է, ապրիլի 24-ին այցելի Հայաստան`Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այդ մասին գրում է ՙԺամանակ՚ թերթը`վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խումբը (Armenian Caucus):
Նշենք, սակայն, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ մոտ օրերս Օբաման անձամբ կհաստատի Վաշինգտոնի պատվիրակության պաշտոնական կազմը, որը կմասնակցի Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: