ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է
թվով 54-րդ՝ «Անի» մասնաճյուղը, որը գտնվում է Գյումրի Անի թաղամասի
7-րդ փողոցի, 5/2 հասցեում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, մասնաճյուղում
բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործող
ծառայությունները իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ: Փետրվարի 26-ից
մինչև մարտի 20-ը ներառյալ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի նորաբաց «Անի»
մասնաճյուղում հաճախորդները կստանան
վարկեր և վարկային գծեր 1% ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ ավանդ
ներդնելու դեպքում՝ գործող տարեկան
տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով: American Express Blue քարտ
պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը հիմնադրվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում:
2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մաժորիտար բաժնետեր հանդես են գալիս
եվրոպական խոշորագույն Credit Agricole
S.A. բանկային
խումբը` կապիտալում 15,56% մասնակցությամբ, SJSC "Sacam
International" (Credit Agricole S.A խմբի անդամ)` 12,44%, որոնցից զատ
կապիտալում ներկա են գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ
ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի
թիվը բազմապատկվել է 6 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի` ապահովելով 3
դիրքն ըստ մասնաճյուղային ցանցի ընդգրկման: