Նախկին ատրգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվող «Համախմբում» կուսակցությունն ընդհանուր ոչինչ չունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ` ինչպես շրջանառվում է ԶԼՄ-ներում: Այդ մասին հայտարարել է ինքը` Օսկանյանը, լրագրողների հետ զրույցում:
Նա ընդգծել է, որ կուսակցությունը կմասնակցի 2017 թվի խորհրդարանական ընտրություններին, որոնք նախկին արտգործնախարարը ճակատագրական է համարում Հայաստանի համար: Ընդ որում Օսկանյանը կարծում է, որ քաղաքական ուժերի համար առանձին շատ դժվար կլինի հաջողության հասնել այդ ընտրություններում, ուստի կոչ է անում ոգով մոտ կուսակցություններին համախմբվել: «Մենք համախամբման կոչ ենք հղում նաև ժողովրդին: Այսպես շարունակվել այլևս չի կարող», - հայտարարել է Օսկանյանը:
Միևնույն ժամանակ, նախկին արտգործնախարարը նաև հաղորդել է, որ իր գլխավորած կուսակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջի