Arminfo.info



 Երեթշաբթի, 1 Հուլիսի 2014

Ստեփանյան Դավիթ

ԱլեքսանդրԿռիլով. Հաշվի առնելով ԵՄ փորձը` Ռուսաստանը պետք է հրաժարվի ԵԱՏՄ առավելագույն ընդլայնումից

ԱլեքսանդրԿռիլով. Հաշվի առնելով ԵՄ փորձը` Ռուսաստանը պետք է հրաժարվի ԵԱՏՄ առավելագույն ընդլայնումից

 


Շատերն ասում են, որ Ղարաբաղի շուրջ վերջին 20 տարում ոչինչ չի փոխվել: Մինչդեռ հակամարտության շուրջ աշխարհաքաղաքականությունն էական, եթե ոչ արմատական փոփոխություններ է կրել: Ուկրաինայի շուրջ հակամարտությունը, Ռուսաստանի նոր դերը, Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև ավելի խորը հակասությունները և այլն: Կարո՞ղ է արդյոք այս ամենը հանգեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նոր իրավիճակի առաջացմանը:


 


Վերջին 20 տարում իրավիճակն աշխարհում, մասնավորապես`Ադրբեջանում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զգալիորեն կերպափոխվել է:


Անփոփոխ է մնում այն, ինչը համաշխարհային քաղաքականությունում միշտ է եղել`համաշխարհային և տարածաշրջանային խաղացողների տարբեր շահերը: Այդ պատճառով ՄԽ համանախագահող երկրներից յուրաքանչյուրը գործում է`ելնելով սեփական շահերից, որոնք կարող են համընկնել կամ մասամբ համընկնել գործընկերների շահերին, բայց կարող են նաև հիմնովին հակասել դրանց: Շահերի համընկնումը կայանում է այն բանում, որ ներկայումս համանախագահող երկրներից ոչ մեկը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի սկսմամբ: 
ԱՄՆ և Ֆրանսիայի քաղաքական գործիչների համար խիստ անցանկալի է բարդացնել հարաբերություններն ընտրողների այն հատվածի հետ, ովքեր հայկական ծագում ունեն: Դա տեղի կունենա նրանց համաձայնության, առավել ևս`կողմերին ՙխաղաղության պարտադրման՚ ուժային գործողության մասնակցության դեպքում: Բայց գլխավորն այն է, որ ղարաբաղյան հակամարտության գոտի ՆԱՏՕ-ի խաղաղապահներ մտցնելու հնարավորության մասին խոսակցություններն անլուրջ են, քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և անվտանգության երաշխիքներ ունի Ռուսաստանի կողմից: Ռուսաստանի համար արտաքին ուժային ճնշման ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծման սցենարն անընդունելի է, քանի որ դրա իրականացումը կհանգեցնի իր սահմաններին ԱՄՆ և ոչ տարածաշրջանային տերությունների ռազմական ներկայության մեծացմանը: Ըստ որում, ինչպես ցույց է տալիս ամերիկյան խաղաղապահության 20-ամյա փորձը, դրա հետևանքները կործանիչ և ողբերգական են լինում ամենից առաջ այն ժողովուրդների, երկրների և տարածաշրջանների համար, որոնք ԱՄՆ ակտիվության օբյեկտի են վերածվել: Ի դեպ, ժամանակին Ռուսաստանը և Ֆրանսիան, ինչպես նաև Գերմանիան հանդես են եկել Իրաքում ԱՄՆ գործողության դեմ: Այժմ ակնհայտ է, որ Իրաքում ԱՄՆ գործողություններն օգուտ չեն բերել ոչ ոքի`ներառյալ ամերիկացիներին:


 


Չնայած սակավ պաշտոնական տեղեկատությանը`ոչ պաշտոնապես հունիսի 18-19-ը Հայաստանի նախագահի Վրաստան այցի գլխավոր լեյտմոտիվը տրանսպորտային կիսաշրջափակումից ելքն է հանդիսացել: Սերժ Սարգսյանի Վրաստան այցից մի քանի ժամ առաջ ՌԵՈւ նախագահ Վլադիմիր Յակունինը Երևանում հայտարարել է ՙԱբխազիայով և Վրաստանով Հայաստան երթևեկության բացման վրա կենտրոնանալու անհրաժեշտության՚ մասին: Այս պայմաններում կարելի՞ է արդյոք խոսել Ռուսաստան-Հայաստան ուղղակի կապի վերականգնման անհրաժեշտության ընդհանուր գիտակցման և նոր տեղաշարժերի մասին:


 


Աբխազիայով երկաթուղային ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը միշտ է եղել: Առաջ դրան խանգարում էր Վրաստանի դիրքորոշումը, որը Շևարդնաձեի օրոք փորձում էր այդ գործոնն օգտագործել Ռուսաստանի վրա ներգործելու համար` Աբխազիան վերադարձնելու նպատակով: Հետո երկաթուղին  շրջափակվել է Սահակաշվիլիի`Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրների ռազմական լուծման ուղեգծի արդյունքում: Այժմ իրավիճակն այլ է. 2008 թ. իրադարձություններից հետո Ռուսաստանը ճանաչել է երկու հանարապետությունները և վերանայել իր դիրքորոշումը չի պատրաստվում: Վրաստանի նոր ղեկավարությունը գիտակցել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, և փորձում է ընթանալ այդ ճանապարհով`բանակցային գործընթացի շրջանակներից դուրս  թողնելով Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները: 
Այս պայմաններում Աբխազիայով երկաթուղու ապաշրջափակման հնարավորության հույսեր են առաջացել: Ներկայումս դրա գլխավոր խոչընդոտը ոչ թե Վրաստանի ղեկավարության բացասական դիրքորոշումն է, այլ`Ադրբեջանից և Թուրքիայից Վրաստանի կախվածության բարձր աստիճանը: Այդ երկրների ղեկավարությունն ունի Աբխազիայով երկաթուղու ապաշրջափակումը թույլ չտալու բոլոր հնարավորությունները`Վրաստանի ղեկավարության վրա ճնշման ճանապարհով, և հազիվ թե վերջիններս չօգտվեն այդ հնարավորություններից:


 


Հյուսիս-Հարավ երկաթուղին կարող է միավորել Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանն Իրանի հետ` Հարավ-Արևելյան Ասիայի և արաբական երկրների շուկաներ ամենակարճ և տնտեսապես հիմնավորված ելք ապահովելով բոլոր երեք երկրների համար:


Մոսկվան, որն ամեն գնով առաջ է մղում եվրասիական նախագիծը, չգիտես ինչու, անտեսում է իրական տնտեսական նախագծերը: Ձեր կարծիքով, որո՞նք են պատճառները:


 


Ռուսաստանի համար Հյուսիս-Հարավ երկաթուղին կարող է անցնել երկու ճանապարհով` Ադրբեջանով և Հայաստանով: Առաջին ճանապարհի հետ կապված առանձնակի բարդություններ չկան: Եթե երկաթուղային նման փոխադրումներն ավելի շահավետ լինեն, քան ծովայինը, իսկ դա ամենևին կանխորոշված չէ, դրանք կարող են զարգացում ապրել: Հայաստանով ճանապարհի հետ կապված ամեն ինչ ավելի բարդ է: Ամենից առաջ այն պատճառով, որ այստեղ ամեն բան որոշում են ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոնները: Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի նկատմամբ ճնշման քաղաքականություն են իրականացնում, այդ թվում` հնարավորինս դժվարացնելով վերջինիս հապերն արտաքին աշխարհի հետ: Ակնհայտ է, որ Վրաստանի կառավարությունը, Անկարայից և Բաքվից կախվածության պատճառով, չի կարող անկախ քաղաքականություն իրականացնել Հյուսիս-Հարավ երկաթուղային հանգույցի ձևավորման հարցում: Իրավիճակը կարող է փոխվել, եթե Վրաստանի ղեկավարությունը կարողանա նվազեցնել Ադրբեջանից և Թուրքիայից իր կախվածության աստիճանը: Բացառված չէ, որ Ադրբեջանից և Թուրքիայից Վրաստանի կախվածության նվազման այդ գործընթացին կարողանա նպաստել Հայաստանը, և այստեղ գործունեության լայն դաշտ կա հայկական դիվանագիտության համար:


 


ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի միացումը միանգամայն հավանական է համարել: Մինչդեռ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը`բազմիցս հնչեցված նախագահի աշխատակազմի կողմից, վկայում է, որ Ադրբեջանը նույնիսկ չի մտածում Եվրասիական միությանն անդամակցման մասին: Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Կրեմլն Ադրբեջանից այդ հարցում:


 


Ռուս պաշտոնյաները և նախարարները կարող են տարբեր առիթներով ամենատարբեր բաներն ասել: Պետք չէ ամեն անգամ նման հայտարարությունները դիտարկել որպես Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման արտահայտություն և չափազանց մեծ նշանակություն տալ դրան: Մեծամասամ դրանք ընդամենն այս կամ այն պաշտոնյայի կարծիքներ են: Տվյալ դեպքում նախարարն ասել է, որ նման բան հավանական է:


Ժամանակակից աշխարհն անընդհատ մեզ համոզում է, որ անհավանական ոչինչ այնտեղ չկա: Խնդիրը Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցության հավանականության աստիճանի մեջ է: Նույն հավանականությամբ կարելի է ենթադրել, որ մի օր ՄՄ-ին և ԵԱՏՄ-ին կանդամակցեն Կիպրոսը կամ Շրի Լանկան...


 


Ռուսաստանը փորձում է ընդլայնել իր ազդեցության գոտին`տարբեր երկրների Եվրասիական միություն հրավիրելու ճանապարհով: Արդյո՞ք  Կրեմլի նախաձեռնած այդ գործընթացի այլ պատճառներ կան, բացի դեպի Արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման սպառնալիքից:


 


Չնայած այն բանին, որ դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը հակասում է Ռուսաստանի անվտանգության շահերին և ազդում ռուսական արտաքին քաղաքականության վրա, այնուամենայնիվ, տվյալ դեպքում դա կանխորոշիչ նշանակություն չունի Մոսկվայի քաղաքականության համար: ԽՍՀՄ փլուզումից հետո տեղի է ունենում հետխորհրդային տարածության վերակառուցում, և այդ գործընթացը դեռ հեռու է իր ավարտից: Ցավոք, միասնական Եվրոպա ԽՍՀՄ փլուզումից հետո չստացվեց. այստեղ զարգանում Են ինտեգրացիոն երկու նախագծեր: Նույնպիսի նախագծեր զարգանում են աշխարհի տարբեր հատվածներում, տեղի է ունենում նոր բազմաբևեռ աշխարհի ձևավորում: Թե այդ նախագծերից որոնք առավել հաջող կլինեն, որոնք կդադարեն գոյություն ունենալ, ապագան ցույց կտա: Դա վերաբերում է նաև Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության նախագծերին: Ռուսաստանի շահերից է բխում ամենից առաջ հետխորհրդային  տարածությունում հարևան պետությունների հետ համատեղ սեփական կայուն և հաջող զարգացման ապահովումը: Սակայն, դա հակասում է այն ուժերի շահերին, որոնք շարունակում են գտնվել միաբևեռ աշխարհի պատրանքների մեջ և փորձում ուղեփակել համագործակցությունը` ինչպես համաեվրոպական մասշտաբով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում: Եվրամիության փորձը ցույց է տալիս, որ վերջինիս ընդլայնումը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել: Ռուսաստանի համար օգտակար կլիներ հաշվի առնել այդ փորձը և ՙքիչ լինի, լավը լինի՚ սկզբունքով հրաժարվել ԵԱՏՄ առավելագույն ընդլայնումից: Եթե ԵԱՏՄ հիմնադիր պետություններն առաջիկա տարիների իրական օգուտներ ստանան նախագծից, եթե նախագիծն ապահովի կայուն զարգացում և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում, հազիվ թե այդ ինտեգրացիոն միավորումն անդամակցել ցանկացողների պակաս զգա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

FMs of Armenia, Ukraine discuss current situation in regionFMs of Armenia, Ukraine discuss current situation in region
Armenian parliamentarians meet with Co-chair of Congressional  Armenian Issues Caucus in WashingtonArmenian parliamentarians meet with Co-chair of Congressional  Armenian Issues Caucus in Washington
WFP sees need to change format of assistance provided to Artsakh refugeesWFP sees need to change format of assistance provided to Artsakh refugees
Parliament`s opposition factions invite foreign diplomats to closed  meetingParliament`s opposition factions invite foreign diplomats to closed  meeting
Tatoyan: over 96% of respondents in Azerbaijan consider Armenia`s  Yerevan, Syunik and Sevan to be Tatoyan: over 96% of respondents in Azerbaijan consider Armenia`s  Yerevan, Syunik and Sevan to be "Azerbaijani lands"
Leader of Kamq movement: We have one task - Pashinyan`s resignation Leader of Kamq movement: We have one task - Pashinyan`s resignation 
Actions of authorities pose threat to Armenia`s stability and future  - political scientistActions of authorities pose threat to Armenia`s stability and future  - political scientist
Judge`s illegal actions proof of overt political persecution -  ex-minister of defense Judge`s illegal actions proof of overt political persecution -  ex-minister of defense 
Police actions in Kirants criminal - clergyman  Police actions in Kirants criminal - clergyman  
Struggle continues despite repressions - Suren PetrosyanStruggle continues despite repressions - Suren Petrosyan
Reports on alleged beating of residents detained in Kirants false -  Ministry of Interior Reports on alleged beating of residents detained in Kirants false -  Ministry of Interior 
Developments on Armenia`s borders result of concessive policy -  opposition MP Developments on Armenia`s borders result of concessive policy -  opposition MP 
U.S. Government watchdog group adds Azerbaijan to list of world`s   worst religious freedom abusers U.S. Government watchdog group adds Azerbaijan to list of world`s   worst religious freedom abusers 
Armenia`s premier on basis for Armenia-Azerbaijan border delimitation Armenia`s premier on basis for Armenia-Azerbaijan border delimitation 
"Tavush for the Motherland" movement calls on citizens to continue  acts of disobedience
Armenian authorities` actions in Kirants to have grave consequences -  opposition MPArmenian authorities` actions in Kirants to have grave consequences -  opposition MP
Armenia`s premier expounds on Armenia-Azerbaijan border delimitation  processArmenia`s premier expounds on Armenia-Azerbaijan border delimitation  process
$250mln package proposed for Armenian$250mln package proposed for Armenian
Police forces block roads leading to village of Kirants, bordering  AzerbaijanPolice forces block roads leading to village of Kirants, bordering  Azerbaijan
Armenia, NATO discussing prospects for expanding cooperationArmenia, NATO discussing prospects for expanding cooperation
Azerbaijan, Armenia confirm their participation in negotiations in  AlmatyAzerbaijan, Armenia confirm their participation in negotiations in  Almaty
Armenian, Azerbaijani FMs meeting has not yet been determined due to  lack of response from Armenia to this proposalArmenian, Azerbaijani FMs meeting has not yet been determined due to  lack of response from Armenia to this proposal
Omer Celik: Turkiye to monitor developments around Azerbaijan -  Armenia border agreement Omer Celik: Turkiye to monitor developments around Azerbaijan -  Armenia border agreement 
Peacekeepers` withdrawal from Karabakh continuesPeacekeepers` withdrawal from Karabakh continues
Mirzoyan told Al-Jazeera about Armenian-Azerbaijani normalization,  relations with Russia and expressed his position on situation in Gaza  StripMirzoyan told Al-Jazeera about Armenian-Azerbaijani normalization,  relations with Russia and expressed his position on situation in Gaza  Strip
Europe Nostra Vice President to visit ArmeniaEurope Nostra Vice President to visit Armenia
Acba Bank to start public placement of its next USD, AMD bonds on May  2Acba Bank to start public placement of its next USD, AMD bonds on May  2
Participation of the delegation of Turkmenistan in the 57th session of the UN Commission on Population and DevelopmentParticipation of the delegation of Turkmenistan in the 57th session of the UN Commission on Population and Development
MP: As a result of border delimitation Armenia to receive state  border to protect its sovereigntyMP: As a result of border delimitation Armenia to receive state  border to protect its sovereignty
Hungary blocks European Peace Facility`s support project for Armenia Hungary blocks European Peace Facility`s support project for Armenia 
RAU rector`s office term extended by 4 yearsRAU rector`s office term extended by 4 years
"5165" movement calls on all healthy forces of Armenia to unite for   salvation of motherland
Investigative Committee comments on beating of servicemen who  attended protests in KirantsInvestigative Committee comments on beating of servicemen who  attended protests in Kirants
Italian orchestra ROMA SINFONIETTA to perfom Ennio Morricone`s famous  compositions in YerevanItalian orchestra ROMA SINFONIETTA to perfom Ennio Morricone`s famous  compositions in Yerevan
Armenia`s government making unilateral concessions in Azerbaijan`s  favor - Tavush for the Motherland movementArmenia`s government making unilateral concessions in Azerbaijan`s  favor - Tavush for the Motherland movement
Armenia`s new rep to UNESCO appointed Armenia`s new rep to UNESCO appointed 
Border delimitation supposed to settle problems on other border  sectionsBorder delimitation supposed to settle problems on other border  sections
Armenia`s minister of defense hosts member of French Senate  CommitteesArmenia`s minister of defense hosts member of French Senate  Committees
Armenia`s authorities have nothing in common with Armenian people -  opposition MPArmenia`s authorities have nothing in common with Armenian people -  opposition MP
Leaflets calling for supporting Tavush residents distributed in  Armenia`s capital Leaflets calling for supporting Tavush residents distributed in  Armenia`s capital 
Armenia`s territories gradually surrendered under the guise of Armenia`s territories gradually surrendered under the guise of "pilot  border delimitation" - opposition MP
All-Armenian Council of Diplomats proposes solutions to end crisis in  Armenia All-Armenian Council of Diplomats proposes solutions to end crisis in  Armenia 
Statement by Armenia`s Ministry of Justice shameful - Arman Tatoyan Statement by Armenia`s Ministry of Justice shameful - Arman Tatoyan 
Armenia`s government comments on results of premier`s meeting with  residents of village of KirantsArmenia`s government comments on results of premier`s meeting with  residents of village of Kirants
Journalistic organizations expressed outrage at unjustified  aggression and cruelty of RA law enforcement officers against media  covering protestsJournalistic organizations expressed outrage at unjustified  aggression and cruelty of RA law enforcement officers against media  covering protests
Idram and IDBank at Career City FestIdram and IDBank at Career City Fest
"Shirak for Motherland" movement holds  car rally in Gyumri in  support of Tavush residents 
As of April 29, 2024, 35 border posts have been installed between  Armenia, AzerbaijanAs of April 29, 2024, 35 border posts have been installed between  Armenia, Azerbaijan
"Mother Armenia" bloc calls on students to stand up in support of  Tavush residents
European Commission Director General travels to South Caucasus to  launch new initiativesEuropean Commission Director General travels to South Caucasus to  launch new initiatives
Armenia`s Justice Ministry issues statement regarding  Armenian-Azerbaijani border delimitation in Tavush Armenia`s Justice Ministry issues statement regarding  Armenian-Azerbaijani border delimitation in Tavush 
Opposition MP files complaint against police Opposition MP files complaint against police 
When organizing Armenian, Azerbaijani FMs` meeting in Almaty,  Kazakhstan`s authorities will not act as negotiatorWhen organizing Armenian, Azerbaijani FMs` meeting in Almaty,  Kazakhstan`s authorities will not act as negotiator
Armenia`s Prosecutor`s Office intends to reclassify actions of   defendants in case of March 1, 2008Armenia`s Prosecutor`s Office intends to reclassify actions of   defendants in case of March 1, 2008
"Tavush for the Motherland " demands from Armenian law enforcement  agencies to investigate report accusing Bagrat Srbazan of committing  crime
Oppositionist: Turks seizing our lands step by step; Armenia`s  current authorities contribute to thatOppositionist: Turks seizing our lands step by step; Armenia`s  current authorities contribute to that
One of main problems of authorities` policy is to oppose history of  Armenian people - TatoyanOne of main problems of authorities` policy is to oppose history of  Armenian people - Tatoyan
Armenian FM holds talks with Speaker of the Shura Council of QatarArmenian FM holds talks with Speaker of the Shura Council of Qatar
One person, not Republic of Armenia protected now - opposition MPOne person, not Republic of Armenia protected now - opposition MP
Charles Aznavour a person of cosmic scale - Mkrtich MazmanianCharles Aznavour a person of cosmic scale - Mkrtich Mazmanian