Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմի հետ՝ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են համակարգի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի
ղեկավարի մամուլի ծառայությունից, անդրադարձ է կատարվել նաեւ հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ծառայողական քննության ընթացքին: Երկրի ղեկավարն ընդգծել է հնարավորինս սեղմ ժամկետներում գործընթացն ավարտին հասցնելու եւ հանրությանն արդյունքների մասին ծանոթացնելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները
Բերձորի մոտ դաժան ծեծի էին ենթարկվել ԼՂՀ ոստիկանների կողմից, որոնք այդպիսով
փորձել էին խոչընդոտել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման շրջանակում ավտոերթի
անցկացմանն Արցախում: