ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատգամավորական հարցում է ուղարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին` հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործով:
Ընդդիմադիր գործիչը նշել է, թե հունիսի 17-ին Արմեն Իսրայելյանը, ով ներկայացել է որպես Սամվել Ալեքսանյանի մոտ աշխատած անձ, armtimes.com կայքի տեսախցիկի առաջ տեղեկություններ և վկայություններ է ներկայացրել է խորհդրարանի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ղեկավարվող հանցավոր սխեմայի գոյության մասին: Փաշինյանը նաև նշել է, թե Իսրայելյանի ներկայացրած փաստերը վկայում են, որ այդ հանցավոր մեխանիզմի գործունեության մեջ որոշակի դերակատարում ունի նաեւ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժինը: «Հրապարակման լույս ընծայումից և խորհդրարանում իմ հայտարարություններից հետո Իսրայելյանը հրաժարվել է իր խոսքերից, սակայն նշված կայքում պետք է լինեն փաստեր, անկախ այն բանից, որ սկզբնաղբյուր հանդիսացած անձը հերքում է դա», - նշել է պատգամավորը: Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք ՀՔԾ ինչ միջոցներ է ձեռնարկել վերը նշված հրապարակման մեջ առկա փաստերը օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու եւ դրանց համապատասխան ընթացք տալու համար: Նա համանման գրություն է ուղարկել նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
«Հայկական ժամանակ» թերթի հրապարակման համաձայն, Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը պատգամավորին մեղադրում է իրեն առևանգելու և բռնության միջոցով իրեն պատկանող ավտոլվացման կեը, վարսավիրանոցը և փուռը, ինչպես նաև տունն ու ավտոտնակը խլելու համար, որոնք ձեռք էր բերել պատգամավորի մոտ աշխատելիս բանկերից վերցված հարկերի միջոցներով: