Arminfo.info



 Երկուշաբթի, 21 Դեկտեմբերի 2015 13:05

Ստեփանյան Դավիթ

Մասիս Մայիլյան. Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիմակայության սրացումը կստիպի Ադրբեջանին բարդ ընտրություն կատարել

Մասիս Մայիլյան. Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիմակայության սրացումը կստիպի Ադրբեջանին բարդ ընտրություն կատարել

 Տպավորություն է ստեղծվում, որ պարբերաբար սրելով իրավիճակը Ղարաբաղում շփման գծում և Հայաստանի սահմանին՝ Իլհամ Ալիևը նպատակաուղղված փորձում է Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների նոր օրակարգ ստեղծել: Այլ կերպ ասած՝ դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում արդեն քննարկվել են ոչ թե խաղաղության պայմանները, այլ՝ հրադադարի նոր պայմաննե՞րը:

 

 

Ադրբեջանական կողմը վերջին տարիներին կիրառում է ռազմական դիվանագիտություն` Հայաստանից և Արցախից միակողմանի զիջման հասնելու համար: Բաքուն մշտական հիմունքով խախտում է հրադադարի ռեժիմը, երբեմն մեծ, իսկ երբեմն էլ փոքր ինտենսիվությամբ: Բացառություններ են եղել Ադրբեջանում այս կամ այն միջազգային կամ համահանրապետական միջոցառումների անցկացման շրջանում, որոնք պահանջում էին կայուն իրադրություն: Օրինակ, այս տարվա ամռանը Բաքվում  Եվրոպական  խաղերի անցկացման օրերին ադրբեջանական կողմը շահագրգռված չէր ապակայունացմամբ և դադարեցրել էր սադրիչ գործողությունները սահմաններին:

Բարձրագույն մակարդակի հանդիպումները, հակամարտության տարածաշրջան բարձրաստիճան օտարերկրյա դիվանագետների այցերը կամ հրադադարի ռեժիմի դիտարկունմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ադրբեջանի համար խոչընդոտ չեն տարածաշրջանում լարվածության արհեստական սրման առումով: Իրականում քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել ուժային եղանակներից քաղաքական հարցերը լուծելիս, հրադադարի պահպանումը կմնա որպես առաջնային խնդիր ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայկական կողմերի համար:

 

Որպես Ադրբեջանի կողմից սահմանին իրավիճակի սրման պատճառ՝ նշվում են ներքին իրավիճակն այդ երկրում, աշխարհաքաղաքականությունը և այլն: Կկիսվեք իրավիճակի Ձեր տեսլականով:

 

Շփման գծում իրավիճակի սրման պատճառն այն է, որ Ադրբեջանը չի ցանկանում հաշտվել այն իրականության հետ, որն առաջացել է ինքնորոշված ԼՂՀ նկատմամբ նրա ագրեսիվ քաղաքականության հետևանքով: Բաքվում չեն ցանկանում ճանաչել Ացախի քաղաքացիների հիմնարար իրավունքները և ԼՂՀ գոյության իրավունքը: Եվ դա հասկանալի է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները չեն հարգում նույնիսկ սեփական քաղաքացիների իրավունքները, և այդ պատճառով ամերիկացիները մտադիր են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և այդ երկրի ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ: Սրելով իրավիճակը՝ Ադրբեջանը փորձում է բացառապես ադրբեջանամետ առաջարկությունների հասնել միջազգային միջնորդներից` շանտաժի եղանակով: Սակայն, քանի որ այդ քաղաքականությունն Ադրբեջանին  ցանկալի արդյունք չի բերում, ապա տարիների ընթացքում փոխվում են նաև հրադադարի ռեժիմի խախտման  ձևերը. «դիպուկահարների պատերազմը» փոխակերպվել է «դիվերսիոն պատերազմի»:

Ավելին, 2015 թվականի վերջին ամիսներին ղարաբաղյան պաշտպանական դիրքերի և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման համար Բաքուն ակտիվորեն կիրռաում է խոշոր տրամաչափի զինատեսակներ` ականանետներ, հրթիռահրետանային համակարգեր, զենիթային թնդանոթներ, հաուբիցներ և տանկեր:

 

Շատ գործընկերներ Բաքվի սադրանքները կապում են ռուս-թուրքական հարաբերությունների սրացման հետ: Ձեր կարծիքվ, որքանո՞վ է հիմնավոր նման վարկածը, և ինչպիսի՞ն են դրա հեռանկարները:

 

Թուրքիան եղել և մնում է Ադրբեջանի ամենամոտ ռազմաքաղաքական դաշնակիցը: Տարածաշրջանային և միջազգային քաղաքականության հարցերում Անկարայի և Բաքվի դիրքորոշումներն առավելապես համընկնում են, և հաճախ երկու երկրները տանդեմ են կազմում: Այդ պատճառով չեմ բացառում, որ հետագայում ադրբեջանական ղեկավարությունը կարող է հակառուսական գործողություններ ձեռնարկել՝ թելադրված Անկարայից:  Հաշվի առնելով ԼՂՀ հետ սահմանին Ադրբեջանի բազմամյա սադրանքների փաստը և այն, որ ռուսական ռմբարկուն թուրքերի կողմից խոցվել է վերջերս՝ իրավիճակի վերջին սրացումը ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման հետ կապելն այնքան էլ կոռեկտ չէ:

 

Ռուսական ռմբարկուի խոցման հետ կապված իրավիճակում Բաքուն, ի տարբերություն Երևանի, անվերապահորեն աջակցեց Անկարայի դիրքորոշմանը, ինչը հերթական անդամ փարատեց ռուս-ադրբեջանական դաշնակցության առնչությամբ պատրանքները: Ինչպե՞ս եք պատկերացնում Մոսկվայի և Բաքվի հետագա հարաբերությունների հեռանկարները:

 

Կարծում եմ, որ թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն շահագրգռված են ռազմավարական գործընկերության պահպանմամբ: Իհարկե, Ադրբեջանն ավելի խոցելի է դարձել այն առումով, որ վերջինիս հնարավորություններն Արևմուտքի երկրներում սահմանափակվում են՝ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների պատճառով, իսկ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելը, ռուս-թուրքական դիմակայության պայմաններում, հեշտ խնդիր չէ: Այդ պատճառով Բաքուն փորձել է հանդես գալ Մոսկվայի և Անկարայի միջև միջնորդի դերում, որպեսզի ինչ-որ կերպ դուրս գա այդ բարդ իրադրությունից: Եթե Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիմակայության սրացումը շարունակցվի, Ադրբեջանն ստիպված կլինի բարդ ընտրություն կատարել: Սակայն, եթե նախապատվություն տրվի այդ կամ այն հակամարտող կողմին, Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում զգալիորեն կթուլանան:

 

Քաղաքագիտական որոշ կենտրոններում Ղարաբաղի շուրջ իրավիճակի նկատվող սրման պայմաններում արդեն մեծ պատերազմ են կանխատեսում՝ առնվազն տարածաշրջանային մասշտաբի: Ձեր կարծիքով, արդյո՞ք նման պատերազմի նախադրյալներ կան:

 

Իմ որոշ գործընկերներ Ղարաբաղը պատկերավոր կերպով տարածաշրջանային անվտանգության հիմնաքար են անվանում, մյուսները գտնում են, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ՙտեկտոնական լարվածությունն՚ այնպիսի ուժ ունի, որն ՙապասառեցման՚ դեպքում կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի, այլ նաև հարևան երկրների համար: Այդ պատճառով նոր պատերազմը, եթե այն, Աստված չանի, տեղի ունենա, միայն մեծ կլինի: Տարածաշրջանում նկատվող միտումը չափազանց վտանգավոր է: Իրադրությունը սահմաններին չի բարելավվում, իսկ գոյություն ունեցող մարտահրավերները նոր ձևեր են ստանում: Հայտնի է, որ ղարաբաղյան հակամարտութան գոտում փխրուն հրադադարը պահպանվում է՝ շնորհիվ կողմերի ուժերի հավասարակշռության, առանց խաղաղության պահպանմանն ուղղված միջազգային գործողության իրականացման:

Սակայն, վերջին տարիներին նկատվում է ինչ-որ անհավասարակշռություն՝ հօգուտ Ադրբեջանի: Այդ պատճառով մենք չպետք ինքնահանգստացմամբ զբաղվենք և բացառենք իրադարձությունների ռազմական զարգացումը: Հայաստանը և ԼՂՀ-ն պետք է պատրաստ լինեն դիմագրավելու այդ մարտահրավերներին: Այդ դեպքում մարտական գործողությունների սկսման հավանականությունը կնվազի: Նոր պատերազմի կանխման համար անհրաժեշտ է տարածաշրջանային կայունության պահպանմամբ անկեղծորեն շահագրգռված երկրների աջակցությամբ շտապ վերականգնել ռազմաքաղաքական հավասարակշռությունը:

 

Տարեսկզբից ի վեր Հայաստանի զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակը հակառակորդի ձեռնարկած դիվերսիաների արդյունքում մի քանի տասնյակ զինծառայող են կորցրել: Միայն դեկտեմբերին ԼՂՀ պաշտպանության բանակը կորցրել է յոթ զինծառայող: Արդյո՞ք  բավարար եք համարում զինծառայողների շրջանում զոհերի խանխարգելմանը և պատասխան միջոցների մշկմանն ուղղված Արցախի և Հայաստանի բարձրագույն բանակային ղեկավարության գործողությունները:   

 

Տարածաշրջանում վերահսկողության և զսպման իրական մեխանիզմների բացկայութան պայմաններում Հայաստանի և Արցախի զինված ուժերը հակառակորդի գործողությունները չեզոքացնելու հակամիջոցներ են ձեռնարկում:

Մեր զինվորականների քայլերն անհրաժեշտ են, բայց օբյեկտիվորեն դրանք բավարար չեն, քանի որ, ինչպես փորձն է ցույց տալիս, մեր ԶՈւ համաչափ և անհամաչափ պատասխան գործողությունները որոշ չափով զսպում, բայց ամբողջովին չեն վերացնում Ադրբեջանի ոտնձգությունները: Այս առումով ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Ռոյս-Էնգելի նախաձեռնությանն աջակցությունը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հելսինկյան հանձնաժողովի առաջարկած HR 4264 օրինագծի ընդունումը և այլ քայլեր պետք է սթափեցնող ազդեցություն ունենան ադրբեջանական ղեկավարության վրա: 

Ադրբեջանին կառուցողական հուն վերադարձնելու եվրոպական և ամերիկյան նախաձեռնությունները վկայում են այն մասին, որ պաշտոնական Բաքուն չի ցանկանում կամավոր կերպով կատարել սեփական երկրում մարդու իրավունքները հարգելու և հարևան երկրների հետ վեճերը խաղաղ կարգավորելու առնչությամբ ստանձնած միջազգային պրտավորությունները: Իսկ եթե դա այդպես է, ԼՂՀ անկախությունը, նրա կարծիքով, այլընտրանք չունի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով