Հայոց ցեղասպանությունը եղել է, և Բելգիայում այդ առնչությամբ այլ կարծիք չկա, ՙLa Libre՚ թերթին հարցազրույցում հայտարարել է երկրի վարչապետ Շառլ Միշելը`մեկնաբանելով այն փաստը, որ ծագումով թուրք բելգիացի պատգամավորները հրաժարվում են մասնակցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին:
Հիշեցնենք, որ Բելգիայի Սենատը 1998թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի Սենատի բանաձևում, մասնավորապես, անցյալը ճանաչելու կոչ է արվում Թուրքիային: