Քննչական մարմիններում «Հայկական ժամանակ» թերթի
աղբյուրների համաձայն, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության
գործով մեղադրվող Վալերի Պերմյակովը նախկինում ծանոթ չի եղել իր զոհերի հետ:
Այդ
վարկածը, ըստ թերթի աղբյուրների, նախաքննությունն արդեն չի դիտարկում, քանի որ բավականաչափ
ապացույցներ կան այն հերքելու համար: Աղբյուրը նաև հաղորդել է, որ հունվարի 23-ին
Պերմյակովին կրկին հարցաքննել են, և նա պատասխանել է քննիչների բոլոր հարցերին: