Հայաստանի և Արցախի զինված ուժերի հետախուզությունը տեսնում է և լսում է ամեն բան, ինչը կօգնի կանխել հակառակորդի գործողությունները: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա կոչ է արել դադարեցնել հայկական հետախուզության հասցեին քննադատությունը, քանի որ, նրա խոսքով, քառօրյա ակտիվ մարտական գործողությունների օրերին վերջինիս ջանքերի շնորհիվ կանխվել են հակառակորդի բազմաթիվ գործողություններ, և հիմա հայկական զորքերը հանդես են գալիս հաղթողի դիրքից: Հովհաննիսյանը նշել է, որ մինչև ապրիլյան իրադարձությունները հակառակորդը ռազմական տարբեր խորամանկությունների է դիմել, աստիճանաբար տեղաշարժել իր ուժերը: ՙՍակայն, դա չի նշանակում, որ հարձակումը հանկարծակի էր և անակնկալի է բերել հայկական զորքերին՚,- ավելացրել է Հովհաննիսյանը: Ըստ որում, նա ընդգծել է, որ այժմ իրավիճակը արցախյան և ադրբեջանական ուժերի շփման գծում նման չէ ապրիլյան իրավիճակին, քանի որ արձանագրվել է հակառակորդի ավելի մեծ ծավալի կուտակում:
ՙՉեմ կարող ասել, թե արդյոք տեղի կունենա հարձակում, երբ և որտեղ, սակայն մենք ստանում ենք տեղեկություններ, և որոշ դեպքերում կանխում ագրեսիան՚,- նշել է Հովհաննիսյանը: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար նաև հերքել է տեղեկավությունը, որ Հայաստանում հայտարարված է զորահավաք: ՙԵթե նման որոշում ընդունվի, մենք կհայտնեք՚,- ասել է Հովհաննիսյանը: