Պաշտոնական Անկարան քննադատել է 1915 թ. իրադարձությունների առնչությամբ ԱՄՆ նախագահ Օբամայի դիրքորոշումը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր հայտարարության մեջ հիասթափություն է հայտնել Օբամայի 2015 թ. ապրիլի 23-ի հայտարարության առնչությամբ: Անկարայի հավաստմամբ, այդ գնահատականները հեռու են իրականությունից:
ՙԽնդիրն այն է, որ Օբամայի հայտարարությունը ոչ միայն հեռու է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների իրական գնահատականից, այլ նաև միակողմանի դիրքորոշում է արտացոլում: Մենք մերժում ենք արդարության այս ընտրովի և կողմնակալ ընկալումը՚,-ասվում է Անկարայի հայտարարության մեջ:
Անկարան նաև հիշեցրել է, որ Թուրքիան բազմիցս հայտարարել է այդ հարցի առնչությամբ իր դիրոշոման մասին, որն արտացոլվել է նախկին վարչապետ, ներկայումս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2014 թվականի ապրիլի 23-ի և ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուի 2015 թ. հունվարի 20-ի և ապրիլի 20-ի հայտարարություններում, որոնցում ցավակցություն է հայտնվում 1915 թ. ողբերգական իրադարձությունների զոհերի ժառանգներին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն ապրիլի 24-ին հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձում հերթական անգամ խուսափել է ՙցեղասպանություն՚ բառն օգտագործելուց`1915 թ. իրադարձություններն անվանելով ՙՄեծ եղեռն՚: