«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատուկ մրցանակի է արժանացել Վառնայի 23-րդ ՄԿՓ-ում (Բուլղարիա):
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «Ոսկե ծիրանի» ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը, մրցանակը հանձնվել է «Այլևս երբեք» հատուկ ծրագրի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:
«Այլևս երբեքի» շրջանակում Վառնայի ՄԿՓ-ում ցուցադրվել է 1915 թվականի ողբերգության վերաբերյալ 8 ֆիլմ, որոնց թվում են Հաջի Օրմանի «Homo politicus»-ը, Ֆրունզե Դովլաթյանի «Ծնունդը», Լուսին Դինքի «Սարոյանլենդը», Հենրիկ Մալյանի «Նահապետը»: Բացի այդ, ընթացել է Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետադարձ ցուցադրություն:
Վառնայի 23-րդ միջազգային կինոփառատոնն ընթացել է օգոստոսի 21-30-ը:
Ընթացիկ տարվա փետրվարին մեկնարկած «Այլևս երբեք» ծրագիրը ներկայացվել է Բելառուսում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Լիտվայում, Թուրքիայում և Ռուսաստանում:
Ծրագիրն իրագործվում է «Ոսկե ծիրան» ՄԿՓ կողմից` Մակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման հանձնաժողովի աջակցությամբ: